Ավելի քան քսան տարի չէի կարողանում հղիանալ և երազում էի երեխա ունենալու մասին, բայց երբ հղիացա և ծննդաբերեցի, հրաժարվեցի երեխայից
Ավտոբուսով աշխատանքից տուն էի վերադառնում, երբ լսեցի առջևիս նստարանին նստած երկու երիտասարդ աղջիկների խոսակցություն:
—Ես չեմ ուզում այս երեխային ունենալ, բայց ամուսինս պնդում է, որ մեզ պետք է փոքրիկ: Ամեն օր համոզում է: Բայց 20 տարեկանում ես ինքս էլ դեռ երեխա եմ:
Ընկերուհին էլ համաձայն էր նրա հետ:Կողքիս նստած էր մի տարեց կին: Հանկարծ նա ձեռքով դիպչեց այդ աղջկա ուսին, վերջինս պտտվեց.
—Ունեցիր երեխային, աղջիկս: Մի էլ կասկածիր, դա է ճիշտը: Հարազատ քույրս երիտասարդ ժամանակ գնաց մայրաքաղաք, հղիացավ, քեզ պես կարծեց, թե դեռ վաղ է, և ազատվեց երեխայից:
Իսկ երբ որոշեց, որ ժամանակն է, այլևս չկարողացավ հղիանալ: Այդպես էլ ապրեց մինչ 40 տարեկանը՝ ամեն օր զղջալով իր արարքի համար:
41 տարեկանում պատահաբար իմացավ, որ փոքրիկի է սպասում: Բայց երեխան ժամանակից շուտ ծնվեց, բժիշկներն էլ ասացին, որ տղան հիվանդ է, ողջ կյանքում չի կարողանա ոչ խոսել, ոչ քայլել: Քույրս հրաժարվեց երեխայից, նրան թողեց ծննդատանը և միայնակ տուն վերադարձավ:
1000 անգամ մտածիր, աղջիկս, մինչ լուրջ քայլ անելը, բայց իմացիր, որ երեխան ամենաթանկ, գին չունեցող պագևն է:Աղջիկը ոչինչ չասաց, բայց նկատեցի, որ աչքերը լցվել են արցունքներով: Հաջորդ կանգառում նա իջավ, սակայն մինչ այդ տատիկին կամաց ձայնով ասաց.
—Շնորհակալ եմ…
Իսկ ես նայում էի այդ տարեց կնոջը, տեսնում, որ նա շատ տխուր է, վերհիշում է քրոջ պատմությունը, ով գիտի, գուցե դա հենց իր հետ է պատահել…