Արդյո՞ք պետք է լվանալ պելմենին՝ եփեուց առաջ… Այս մասին քչերը գիտեն
Անկեղծ խոստովանեք, հավանաբար դուք նույնպես երբեմն ծուլանում եք տանը ուտելիք պատրաստել ու սառցարանից հանում եք խանութից գնված պելմենիները: Բայց արդյո՞ք երբևէ մտածել եք, պետք է սառեցրած պելմենին լվանալ եփելուց առաջ թե ոչ: Պատասխանը միանշանակ է՝ այո:
Թվում է, թե ավելի պարզ բան չկա, քան պելմենի եփելը: Բայց մտածեք, թե որքան հաճախ է պատահում, որ դրանք եփվելու ընթացում ճաքում են, քանդվում: Իսկ դա մի պարզ գաղտնիք չիմանալու պատճառով է լինում:
Բանն այն է, որ և տանը, և արտադրամասում պելմենիներն ուղարկվում են սառցարան: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով խմորը ճաքճքում է և պելմենիները քանդվում են: Միջուկը լցվում է ջրի մեջ, խմորը կտոր-կտոր լինում…
Բնականաբար, նման ուտեստից հաճույք չեք ստանա: Բայց խնդրից կարելի է խուսափել անմիջապես ջուրը գցելուց առաջ սառած պելմենին սառը հոսող ջրով լվանալով: Այդ կերպ թեթևակի կտաքացնեք արտադրանքը և կփափկացնեք խմորը:
Երբ պելմենիները «սովորեն» հեղուկին, կարող եք դրանք եփել արդեն եռացող ջրի մեջ: Չմոռանաք պարբերաբար խառնել, որ դրանք չկպչեն իրար:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը