Երեխաներս կյանքս անտանելի են դարձրել, չգիտեմ ինչպես վարվեմ…
Մեծահասակ երեխաներս կյանքս ուղղակի անտանելի են դարձրել․․․Իսկ ես թոշակառու կին եմ, չգիտեմ, թե ինչ անեմ։Անունս Արմի-
նե է, թոշակառու եմ, բայց արդեն վաղո ւց չեմ ստանում իմ թոշակը…ամեն անգամ պատմելով իմ մասին՝ արտասվում եմ…բայց ան-
հաջողություններիս մեղավորը ոչ թե պետությունն է, այլ հարազատ երեխաներս…
Խնդիրներիս մասին պատմում եմ միայն ընկերուհիներիս…երազում եմ,որ ինձ ծերանոց ուղարկեն: Բայց, կարծում եմ, ցանկությունս
կմնա անկատար: Ծերանոցի համար պետք է վճարել, իսկ երեխա ներս թույլ չեն տա, որ թոշակս ուրիշին հասնի:Ապրում եմ իմ երկու
մեծահասակ երեխաների հետ:
Աղջիկս չի աշխատում, ամո ւսինը շատ քիչ է վաստակում: Որդիս վաղուց է ամուսնալուծվել և նորից վերադարձել այստեղ ապրելու:
Արդյունքում 2 սենյականոց բնակարանում ապրում ենք 6 հոգով. ես, աղ ջիկս, փեսաս, երկու թոռներս և որդիս:Մեծ սենյակում ապ-րում է աղջկաս ընտանիքը:
Մինչ այդ քնում էի հյուր ասենյակում, բայց երբ որդիս եկավ տուն, ստիպված եղա խոհանոց տեղափոխվել: Օրեր առաջ քույրս բար-
կացավ ինձ վրա, ասաց, որ արդեն ժամանակն է, որ մեծ երեխ աներիս հանեմ տանից: Ես նեղացա նրանից, բայց հոգուս խորքում
հասկանում եմ, որ նա իրավացի է:
Հնարավոր է, որ միայն երեխաներս չեն մեղավոր ստեղծված իրավիճակում,երևի պիտի ես լինեմ ավելի վճռական, թույլ չտամ նրանց
շահագործել ինձ, վերցնել թոշակս…բայց չեմ կարող:Փորձում եմ հասկանալ, թե որտեղ եմ թերացել նրանց դաստիրակության մեջ.
կարծում եմ, պիտի թույլ տայի, որ նրանք ավելի ինքնուրույն լինեին:
Այս պահին կարող եմ միայն գանգատվել…