Հայրը որոշել էր կյանքի մի լավ դաս տալ որդուն, բայց նա չէր պատկերացնում, որ հակառակը տեղի կունենա

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հայրը որոշել էր կյանքի մի լավ դաս տալ որդուն, բայց նա չէր պատկերացնում, որ հակառակը տեղի կունենա

Մի օր հարուստ հայրը որոշեց օգնել որդուն՝ կյանքի ուղղությունը որոշելու հարցում և իր գյուղն ուղարկեց նրան: Այդ կերպ նա ցանկանում էր ցույց տալ, թե իրենք որքան լավ են ապրում, որքան հարուստ են:Հայրը միայն ցանկանում էր, որ որդին լինի հաջողակ, չտեսնի այն բոլոր դժվարությունները, ինչ ինքն էր տեսել՝ այդ ունեցվածքը վաստակելու ճանապարհին:

Շուտով որդին վերադարձավ գյուղից, բայց դա իր վրա ոչ մի կերպ չէր ազդել:Այդ ժամանակ հայրը որոշեց հյուրընկալել մի աղքատ գյուղացու տանը և իր հետ տարավ նաև որդուն: Որդին այդ օրերի ընթացքում պիտի վաղ արթնանար և վաղ պառկեր քնելու, պիտի հեռախոսից հրաժարվեր, այսինքն պիտի չաներ այն ամենը, ինչը նրա համար սովորական է․

Ահա եկավ հեռանալու ժամանակը: Հայրը հարցրեց որդուն.

-Դե ինչ, քեզ դուր եկա՞վ այս վայրը:
-Հիասքանչ է, հայրիկ,-ոգևորված ասած որդին:

Հայրը սպասում էր, որ որդին պիտի ասի, թե որքան լավ է, որ իրենք քաղաքում են ապրում, որ իրենք ավելի լավ են ապրում: Բայց որդին ավելի շատ զարմացրեց.

-Մենք մի շուն ունենք, նրանք՝ 4, մենք ունենք 4-մետրանոց լողավազան, նրանք՝ անսկիզբ և անվերջ գետակ, մեզ մոտ լույսեր են՝ իսկ նրանցը բաց երկնքում աստղեր են, մեր տունը շրջափակված է դարպասներով, իսկ նրանց մոտ ամեն ինչ անծայրածիր է: Նրանք մեծ և երկար դաշտեր ունեն, իսկ մենք հողակտոր:

Մեր տան բոլոր կողմերը պատեր են, որոնք իբր պաշտպանում են թշնամիներից, իսկ նրանք թշնամիների փոխարեն ընկերներ ունեն, ովքեր իսկույն գալիս են օգնության, երբ անհրաժեշտ է:

Հայրը չէր հավատում սեփական ականջներին: Իսկ վերջում որդին ավելացրեց
-Այս ճանապարհորդությունն ինձ ցույց տվեց, որ մենք ավելի աղքատ են

Оцените статью