Սկեսուրս մինչև կյանքի վերջ թաքցրեց իր հիվանդութունը, իսկ այժմ ես ինձ մեղավոր եմ զգում
Ամուսնուս մայրը մահացավ այս գիշեր։ Վերջին անգամ ես նրա հետ խոսել էի շաբաթ օրը և կարծես ամեն ինչ լավ էր: Քննարկեցինք երեխայիս հաջողությունները, Ամանորի ծրագրերը։ Իսկ երեկ երեկոյան նրան մի կերպ համոզեցինք գնալ հիվանդանոց։ Շտապօգնության մեքենային սպասեցինք ավելի քան 1 ժամ, իսկ երբ հոսպիտալացվեց, արդեն ուշ էր՝ օրգանները խափանվել էին։
Եվ դեռ փաստ չէ, որ բժիշկները կօգնեին, եթե շտապօգնությունն անմիջապես հասներ։ Պարզվեց, որ նա վատ էր զգում անցյալ շաբաթվանից, բայց դա վերագրում էր հին վիրահատության հետևանքներին և եղանակի փոփոխությանը, ինչ-որ դեղահաբեր էր խմում և մեզ հետ զրույցում այդ մասին նույնիսկ չէր խոսում, կարծես վախենում էր մեզ համար բեռ լինել։ Ամուսնուս մորն անքան էլ հաճախ չէինք տեսնում։
Մենք ապրում ենք նրանից 200 կիլոմետր հեռավորության վրա։ Ավելի հաճախ նա ինքն էր գալիս մեզ մոտ, հատկապես նրա համար, մենք մեր բնակարանում առանձին սենյակ էինք պատրաստել: Հրաշալի կին էր, այդպիսի սկեսուրներ քիչ են լինում։ Իմ գլխում հիմա խառնաշփոթ է, այնքան մտքեր ու ափսոսանք կա իմ ներսում: Եվ հիմնական ափսոսանքն այն է, որ մենք որոշ հարցերում համառություն չցուցաբերեցինք, և հիմա ոչինչ անել հնարավոր չէ։
Հաճախ այցելեք Ձեր ծնողներին և հաճախ հետաքրքրվեք նրանց առողջությամբ։