«Փաշինյանը Տավուշի 6 գյուղերը տալու նախագիծ է բերելու, ուսապարկերը կողմ են քվեարկելու». Բորիս Ավագյան

ԲԼՈԳ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը գրել է.

«Ինձ շատերը հարց են տալիս՝ պարո՛ն Ավագյան, ի՞նչ եք կարծում, հետո ինչ է լինելու:

Ես որոշել եմ միանգամից բոլորին պատասխանել:

Ես կարծում եմ, որ հետագայում տեղի է ունենալու Փաշինյանի և նրա «ընկերների» կողմից կազմակերպված սահմանային փոխհրաձգությունների սրացում, լինելու են զոհեր ու վիրավորներ,

հետո Փաշինյանն Ազգային ժողով բերելու է մի առաջարկություն, որպեսզի պատգամավորները քվեարկեն այն բանի համար, որ արդյոք համաձայն են տալ Տավուշի 6 գյուղերը, և նրա ուսապարկերը քվեարկելու են ԿՈՂՄ այդ առաջարկությանը ու հանձնեն այդ գյուղերը:

Ընդդիմության մասնատվածության և նրա նկատմամբ անվստահության պատճառով փողոցային լայնածավալ բողոքի ակցիաներ չեն կարողանալու կազմակերպել, մարդիկ մի քիչ բղավելու են Կառավարության շենքի դիմաց, ապա ոստիկանները ցրելու են նրանց։

Դրանից հետո ոչ մեկ չի հավաքվելու, քանի որ ձմռանը ցուրտ է:

Այդ ընթացքում կիրականացնեն սահմանազատման գործընթացը և Փաշինյանը՝ իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի ֆեյքերի միջոցով կտարածի, որ ամեն ինչում ռուսներն են մեղավոր, որ իբր թե ռուսներն են իրեն ստիպել դա անել:

Զոմբիները սա կուլ կտան ու ամեն ինչում կմեղադրեն Պուտինին, իսկ Փաշինյանն ու իր բանդան ձեր գումարների հաշվին կշարունակի հանգիստ նստել իրենց թավշյա բազկաթոռներին ու թանկարժեք BMW-ներ գնել:

Իմ համեստ կարծիքով հենց այսպես էլ լինելու է»:

Աղբյուրը` Բորիս Ավագյան

Կիսվի՛ր այս նյութով՝

Оцените статью