Չնայած ես լույս աշխարհ եմ եկել 1979 թվականին, բայց այնուամենայնիվ առ այսօր հիշում եմ, թե այդ ժամանակներում ինչ տեսք ունեին խանունթների ցուցափեղկերն ու դարակները:
Դրանք դատարկ չէին, ապրանք շատ կար, բայց, մեծ հաշվով, դրանք միանման ու միատեսակ էին, աչքի չէին ընկնում լայն տեսականիով:
Դա զարմանալի չէ, քանի որ ԽՍՀՄ-ում մանր ձեռնարկատիրությունը զարգացած չէր, գրեթե գոյություն չուներ, իսկ մասնավոր բիզնեսի մասին նույնիսկ պատկերացում չունեին:
Այդ տարիներին նպատակահարմար չէին համարում սահմանափակ քանակությամբ ապրանքների արտադրությունը:
Այդ պատճառով էլ միլիոնավոր տներում միատեսակ կահույք էր, սպասք, տեխնիկա, անգամ սնունդը գրեթե նույնն էր: Բայց մարդը միշտ էլ ցանկանում է տարբերվել:
եր մայրիկներն ու տատիկները ձգտում էին ձեռք բերել որևէ բան, որը չկար ծանոնթների ու ընկերների տանը: Նման ապրանքների շարքում էին բյուրեղապակյա գավաթները, ծաղկամանները, մրգամանները, ջահերը և այլն:
Ամենագնահատվածը չեխական բյուրեղապակին էր, և ոչ թե այն պատճառով, որ այն լավորակ էր ու բարձրորակ: Պատճառն այն էր, որ դա ոչ բոլորին էր հասանելի:
Բյուրեղապակյա մոխրամանի կամ ծաղկամանի առկայությունը վկայում էր տանտերերի ֆինանսական բարվոք վիճակի մասին: Իսկ բյուրեղապակյա ջահերը շքեղության գագաթնակետն էին:
Ի զարմանս շատերի, այսօր էլ դրանց պահանջարկը մեծ է: Դրանցից որոշները վաճառվում են շատ թանկ գնով: Հնարավոր է, որ այդպիսի իրերից որոշները ձեզ կհարստացնեն: