Դեկտեմբերի 17-ի աստղագուշակը. Ինչ է սպասվում

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Դեկտեմբերի 17-ի աստղագուշակը. Ինչ է սպասվում

 

Աստղագուշակ դեկտեմբերի 17-ի համար․ Հրապուրիչ առաջարկներ են սպասվում Խեցգետիններին․․․

Խոյ.

Այսօր կարելի է անցյալի որոշ իրադարձություններ վերլուծել: Սա այն քիչ հանդիպող օրերից է, երբ գործողություններն անշտապ են զարգանում, դուք բավական ազատ ժամանակ ունեք,ինչն էլ ձեզ հնարավորություն կտա մտորելու` հասկանալու, թե ինչում եք սխալվել, և դրա հիման վրա դասեր քաղել: Ճիշտ հետևություններ անելու արդյունքում դուք զերծ կմնաք նախկին սխալները և վրիպումները կրկնելուց: Ստիպված կլինեք հրաժարվել ձեր մի շարք սովորույ թներից, ինչի շնորհիվ շրջապատի հետ հարաբերություններում անմիջապես դրական փոփոխություն կզգաք:

Ցուլ.

Դրական լիցքերի օր է: Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա. Ցանկալի է, որ այսօր դրանք ավարտին հասցնեք որքան հնարավոր է շուտ: Շատ բան կախ ված կլինի կոնստրուկտիվ համագործակցելու, խելամիտ փոխզիջումների գնալու ձեր ունակություններից: Եթե դուք ագրեսիվ, կոշտ կեցվածքով առաջ տանեք ձեր տեսակետները, ապա երբեք չեք հասնի ցանկալի արդյունքի: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել փորձարարություններից և ապավինել արդեն փորձ ված մեթոդներին: Նախաձեռնողականություն ցուցաբերեք միայն այն դեպքերում, երբ կա դրա խիստ անհրաժեշտությունը, հակառակ դեպքում կհանդիպեք լուրջ բարդությունների:

Երկվորյակներ.

Օրվա ընթացքում ձեր ցանկացած արարք իր վրա մեծ ուշադրություն է կգրավի, ընդ որում` ոչ միայն բարեհաճ ուշադրություն: Կրկնակի տհաճ է այն իրող ությունը, որ ձեր վրիպումները նկատում են նրանք, ում վերաբերմունքն ու կարծիքը ձեզ համար հատկապես թանկ է: Օրը դժվար թե հարմար լինի պոտենց իալ գործընկերների, հետ բանակցությունների, ապագա գործատուների հետ հանդիպումների, կամ էլ կարևոր քննություն հանձնելու համար, քանի որ ձեզ չի հաջողվի անհրաժեշտ տպավորությունը թողնել:Մյուս կողմից էլ օրն այնքան էլ վատը չէ, քանի որ ձեր գլխում անվերջ ծնվում են թե’ աշխատանքային, և թե’ անձնական հարաբերություններին վերաբերող հետաքրքիր գաղափարներ:

Խեցգետին.

Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում կայունությամբ, ձեր գործողությունները չափազանց զուսպ են, կանխատեսելի և տրամաբանված: Օրը շատ հարմար է գործնական բնույթի ցանկացած հարց քննարկելու համար. դուք հիանալի հասկանում եք, թե ինչ եք ուզում և ինչ զիջումների կարող եք գնալ, լսում և հաշվի եք առնում դիմացինի առաջ քաշած փաստարկները, անգամ սուր բանավեճում նկատում եք կառուցողական պահերը:Հնարավոր են հրապուրիչ առաջարկներ, հետաքրքիր միջոցառման հրավերներ, իսկ թատրոն կամ համերգ այցելողներին սպասում է հաճելի երեկո:

Առյուծ.

Օրը բավական հարմար է ինչպես հնարամտություն և վառ երևակայություն, այնպես ստեղծագործական մոտեցում պահանջող ցանկացած աշխատանքով զբաղվելու համար: Սովորական դարձած խնդիրների հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումը և օրիգինալ լուծումներ տալու ձեր հակվածությունը կնպաստեն հաջողությանը, ինչ պես նաև կօգնեն նվաճել շրջապատի համակրանքը:Մտերիմների ետ շփումներում դուք անզիջում եք, և ձեզ հետ կարողանում են լեզու գտնել միայն ամենանր բազգաց մարդիկ: Եթե այդպիսիք ձեր շրջապատում չգտնվեն, ստիպված պիտի լինեք առանձնանալ, ինչը, բարեբախտաբար, երկար չի տևի:

Կույս.

Սա այն օրերից կլինի, երբ ձեզ դժվար թե գովեն, փոխարենը դուք անվերջ դիտողություններ և պարսավանք կլսեք ձեր հասցեին: Անօգուտ է անգամ բացատրե լը, որ դուք քաջ գիտակցում եք ձեր սխալները և պատրաստ եք դրանք ուղղել. Քննադատության հեղեղը անհնար է կանգնեցնել անգամ ամենախելամիտ առաջարկ ներով:Ցավոք, շատ մեծ է անձնական կյանքում խնդիրներ ծագելու հավանականությունը,և դրա պատճառը դուք ինքներդ եք,քանի որ ամենևին խաղաղասություն և բարեհամբույրություն չեք ցուցաբերում: Այնինչ, հերիք է, որ դուք գնաք աննշան զիջումների և կխուսափեք սիրելի մարդու հետ վեճից:

Կշեռք.

Հարմար օր է` լարումներ ու պարտավորություններ,ստեղծագործական ջանքեր ու երևակայություն չպահանջող, մի խոսքով` սովորական գործերի համար: Ինչ-որ նոր բան մտածելը ձեզ համար դժվար է, սակայն աշխատատար, ձանձրալի աշխատանքից էլ առանձնապես չեք նյարդայնանում:Բարենպաստ օր է վաղուց առկա ընտանեկան խնդիրները հարթելու համար: Արժե հաշվի առնել այն իրողությունը, որ այսօր գործնական հարաբերությունները հեշտությամբ ստանում են ընկե րական և անգամ` ռոմանտիկ բնույթ:

Կարիճ.

Այսօր դուք իրատեսական հնարավորություններ ունեք բարելավելու ձեր ֆինանսական վիճակը` ի հաշիվ ծրագրված դրամական մուտքերի, կամ հին պարտքի վե րադարձման: Ցանկալի է չկառուցել հեռու գնացող պլաններ, փոխարենն ավելի լավ է կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա, որոնք ձեզանից անմնացորդ ուշադ րություն եք պահանջում: Դրա հետ մեկտեղ, սա ամենահարմար օրը չէ շփումների համար, ընդ որում, դա վերաբերում է ինչպես անձնական կյանքին, այնպես էլ` պրոֆեսիոնալ  ոլորտին: Զիջումների ոչ մի կերպ չգնալու ձեր հակվածությունը լուրջ խնդիրներ է առաջացնելու բոլորի համար:

Աղեղնավոր.

Այսօր ձեզ մոտ հատկապես լավ կստացվեն հաշվարկները և պլանների մշակումը. ոչ ոք չի համարձակվի պնդել, թե դրանք հեռու են իրականությունից: Արժե, որ դուք լսեք ավագ սերնդի ազգականների կարծիքներն ու խորհուրդները, դրանք ձեզ շատ օգտական կլինեն:Բավական սուր է կանգնած ֆինանսական հարցը, և չկա մեկը, ով կցանկանա ձեզ օգնության ձեռք մեկնել: Ցանկալի չէ այսօր ուրիշների հետ կիսվել ձեր ֆինանսներով ու ունեցվածքով, ծրագրել խոշոր գն ումներ, զբաղվել ընտանեկան բյուջեյի վերաբաշխմամբ:

Այծեղջյուր.

Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահմանափակ հնարավորություններ: Նրանք կարող են բարձրանալ պրոֆեսիոնալ կա րիերայի աստիճաններով, կամ ստանալ ամենագայթակղիչ առաջարկներ: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմը ավելի քիչ է հետաքրքրում:Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը  հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփո խություններ են սպասում, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:

Ջրհոս.

Այսօր հնարավոր է ֆինանսական վիճակի փոքր-ինչ բարելավում: Բանակցությունների շնորհիվ ձեզ կհաջողվի հասնել աշխատավարձի բարձրացման, կամ ձեռք բերել շահեկան պայմաններով համագործակցության համաձայնություն` նոր գործընկերների հետ: Օրը հատկապես բարենպաստ է բիզնեսով զբաղվողների համար: Վերջիններս կընդլայնեն իրենց գործունեության ոլորտը, հնարավորություն կստանան դուրս գալ նոր շուկաներ:Լուրջ ռոմանտիկ հարաբերություններ ունե նալ երազողներին այսօր հաճելի անակնկալ է սպասում. շատ հավանական է հանդիպել այն մարդուն, ում հետ նրանք երջանիկ կլինեն:

Ձկներ.

Օրը անչափ հարմար է ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու համար: Դուք անվերջ ցանկանում եք խախտել օրինաչափություն դարձած բոլոր կանոնները: Բարե բախտաբար, խելամիտ զգուշավորությունը ձեզ չի դավաճանում, այդ իսկ պատճառով էլ չեք հրապուրվում վտանգավոր նորամուծություններով:Բավական ներդաշ նակ են դասավորվում անձնական

հարաբերությունները: Այսօր դուք հիանալի եք լեզու գտնում մտերիմների հետ, կիսում եք նրանց մտահոգությունները և ուրախությունները, գտնում եք սատարման խոսքեր և օգնության հասնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Օրը նաև հարմար կլինի նոր ծանոթութ յունների համար:

Оцените статью