Երբ որդիս 1 տարեկան էր, մեր ընտանիքում լուրջ խնդիրեր սկսվեցին. Ինչ էր պատահել
Չնայած նրան, որ տանից թարգմանություններ էի անում, որոշակի գումար էի վաստակում, միևնույնն է, ամուսինս կարծում էր, որ ինքը միայնակ է պահում մեր ընտանիքը: Նա համարում էր, որ ես ու երեխան «նստած ենք իր վզին», ինչպես նա սիրում էր ասել, ու ապրում ենք իր հաշվին: Երբ խնդրում էի նրան երեկոյան ժամերին մնալ երեխայի հետ, որպեսզի կարողանամ գոնե սուպերմարկետում գործի անցնել կամ ավելի շատ թարգմանություններ անել, նա կոպիտ պատասխանում էր.
—Ես ամբողջ օրը աշխատում եմ, հոգնում եմ: Մի երեխա էլ չես ուզու՞մ պահել: Արածդ ի՞նչ է, ամբողջ օրը տանն ես: Ես փորձում էի բացատրել նրան, ասել, որ ես նույնպես գումար եմ վաստակում, բայց տանն այնքան գործ եմ անում, որ նույնը կարող էի ուրիշի տանը գումարի դիմաց անել ու նրանից շատ աշխատել, բայց չէ, ամուսնուս համար միևնույնն է: Ի պատասխան նա սկսում էր ավելի բարձր գոռալ ու ստորացնել ինձ:
Մեր բոլոր խոսակցություններն ավարտվում էին իմ արցունքներով ու նյարդային վիճակով: Մեզ հաճախ հյուր էր գալիս սկեսուրս, ով որդուց իմանալով մեր հերթական վեճի մասին՝ ինձ սկսում էր նախատել ու խրատներ տալ: Վերջին շրջանում դադարել էի գլուխ դնել սկեսուրիս հետ, որովհետև գիտեի, որ մեր ընտանիքը երկար չի գոյատևի:
Մայրիկիցս գումար խնդրեցի, առցանց կուրսերի գրանցվեցի ու նոր ծրագիր սովորեցի: 3 ամսից սկսեցի աշխատել՝ պարբերաբար ավելացնելով եկամուտս: Բայց ոչ մեկին չէի ասում նոր գործիս մասին, իսկ ամուսինս կարծում էր՝ թե թարգմանություն եմ անում, իսկ դա այնքան էլ եկամտաբեր չէ: Ընթացքում որդուս հետ ավելի հեշտացավ, նա սկսեց միայնակ խաղալ իր խաղալիքներով, իսկ ես ամբողջ օրը աշխատում էի համակարգչով, իսկ գումարը հավաքում քարտիս:
Մոտ 1 տարուց մի գեղեցիկ օր հայտնեցի ամուսնուս, որ բաժանվում եմ: Տուն վարձեցի, որդուս տարա մասնավոր մանկապարտեզ, վերադարձա իմ նախկին աշխատանքին, որտեղ մինչ դեկրետ գնալն էի աշխատում, իսկ երեկոյան ժամերին, երբ տղաս քնում է, աշխատում եմ համակարգչով: Հիմա մենք ոչ
մի բանի կարիք չունենք, ապրում ենք հանգիստ ու խաղաղ կյանքով, առանց վեճերի: Հիմա իմ առջև երկու նպատակ եմ դրել. գնել բնակարան և որդուս հետ մեկնել ծովափնյա հանգստի: Հուսամ՝ կկարողանամ ամեն ինչ ի կատար ածել: