Մnսկվայից առաջին արձագանքը չnւշացավ․ Նրբանկատ ակնարկ

ԼՈՒՐԵՐ

Մnսկվայից առաջին արձագանքը չnւշացավ․ Նրբանկատ ակնարկ

Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու Անկարայի և Երևանի տրամադրվածությունը և պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ տարածաշրջանում իրավիճակի առողջացման շա հերից ելնելով։

Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, կնպաստի տարածաշրջանում և, իհարկե, երկրների ու ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը։

Այս տեսանկյունից մենք ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջերս ցուցաբերված պատրաստակամությունը՝ սկսելու երկկողմ երկխոսություն՝ քննարկելու կարգավորման խնդիրները։

Կողմերի կողմից այս նպատակների համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և ողջամիտ քայլ է այդ ձգտումը զարգացնելու համար։

Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջ ակցել այս գործընթացին»,- ասել է նա։

Оцените статью