Վարագույրերը լվանալուց հետո չեմ արդուկում, բայց դրանք անթերի ուղիղ են.. Պատմում եմ գաղտնիքս

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Վարագույրերը լվանալուց հետո չեմ արդուկում, բայց դրանք անթերի ուղիղ են.. Պատմում եմ գաղտնիքս

Երբեք չեմ զբաղվել վարագույրեր արդուկելով: Այնուամենայնիվ, դրանք միշտ ուղիղ են ու անթերի տեսք ունեն: Ուզում եմ կիսվել գաղտնիքով:

Կպատմեմ, թե ինչպես կարելի է անել, որ վարագույրերը արդուկելու կարիք չլինի:

Նշեմ, որ սենյակի վարագույրերը տարեկան 4 անգամ եմ լվանում, իսկ պատշգամբինը շատ ավելի հաճախ: Ապրում եմ բազմաբնակարան շենքում, ու գործվքածի վրա շատ է փոշի կուտակվում:

Ահա և գաղտնի հնարքը

Սովորականի պես լվանում եմ վարագույրը: Լվանում եմ լվացքի մեքենայով՝ ընտրելով հատուկ վարագույրերի համար նախատեստված ռեժիմ: Եթե չկա նման ռեժիմ, կարող եք ընտրել «Деликатная стирка»՝ պարտադիր առանց քամելու:

Դրանից հետո հանում եմ մաքուր վարագույրը: Սկզբում այն շատ թաց է լինում, ջուրը հոսում է կտորից:

Դնում եմ չորանոցի վրա, իսկ հատակին հին սրբիչ եմ փռում: Վարագույրն անգամ չեմ ուղիղացնում, թողնում եմ, ինչպես կստացվի: Պարբերաբար շուռ եմ տալիս, որ ջուրը հավասարաչափ քամվի:

Մոտ 1 ժամ անց վարագույրը զգալիորեն չորանում է, միայն տեղ-տեղ է մնում թաց: Ու այդ ժամանակ այն կախում եմ: Այո, ճիշտ հասկացաք: Կախում եմ իր տեղը՝ առանց արդուկելու:

Քանի որ գործվածքը դեռ թաց է, այն ուղիղանում է սեփական ծանրությունից: Մի քանի ժամից վարագույրը կչորանա՝ դառնալով ուղիղ ու հարթ:

Այս մեթոդը հարմար չէ ծանր հաստ կտորից վարագույրերի համար:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Оцените статью