Արդեն վաղուց չեմ գնում հեղուկ օճառ… ահա թե ինչպես եմ այն ինքս պատրաստում

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Արդեն վաղուց չեմ գնում հեղուկ օճառ… ահա թե ինչպես եմ այն ինքս պատրաստում

 

Բոլորիս տանն էլ մնում են օգտագործված օճառի մնացորդներ, սակայն պետք չէ շտապել դրանք աղբը գցել: Մնացորդներին կարող եք երկրորդ կյանք տալ՝ դրանցից տնային պայմաններում հեղուկ օճառ պատրաստելով:Հեղուկ օճառ ստանալու համար անհրաժեշտ կլինի 200-300գ օճառի մնացորդ: Դրանք հարկավոր է մանր կտրատել կամ էլ անցկացնել քերիչով: Դրանից հետո չմոռանաք մանրակրկիտ լվանալ քերիչը, որպեսզի օճառի մասնիկներ չհայտնվեն սնունդի մեջ:

Մանրացրած օճառը լցնել դոզատորով շշի մեջ: Կարող եք վերցնել վերջացած հեղուկ օճառի տարան:

Օճառի քերուկի վրա եռման ջուր լցնել, լավ թափահարել և թողնել մի քանի օր, որ օճառը լիարժեք լուծվի:

Դրանից հետո օճառի լուծույթի մեջ 1ճ.գ. գլիցերին և ևս 1ճ.գ. կիտրոնի հյութ ավելացնել: Ցանկության դեպքում կարող եք մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել, որպեսզի օճառն անուշ բույր ունենա:

Լավ թափահարեք և սկսեք օգտագործել ինքնասարք հեղուկ օճառը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Оцените статью