Կարտոֆիլն ամբողջ ձմեռ պահում եմ բնակարանում… մինչ գարնան վերջ այն մնում է թարմ…
Եթե ապրում եք բնակարանում ու չունեք նկուղ, սակայն ձմեռվա համար մեծ քանակությամբ կարտոֆիլ եք գնում, ուրեմն այս հնարքը ձեզ շատ դուր կգա:
Եթե ցանկանում եք, որ կարտոֆիլը մինչ գարնան վերջ պահպանի թարմությունը, չփչանա ու չփափկի, պետք է անել հետևյալը:
Կարտոֆիլը ոչ մի դեպքում չլվանալ, բայց լավ չորացնել: Տեսակավորել. վաղ սորտի կարտոֆիլն օգտավործել առաջին հերթին, իսկ ուշ սորտի պտուղները պահել, քանի որ դրանք շատ երկար են պահպանվում:
Կարտոֆիլը կարող եք պահել փայտե կամ ստվարաթղթե արկղերի մեջ: Արկղը ծածկել թերթերով կամ սովորական թղթով, կարող եք մի քիչ չոր թեփ լցնել: Այնուհետև դասավորել բանջարեղենը:
Արկղերը հիմնականում դնում եմ լվացարանի տակի հատվածում:
Որպեսզի կարտոֆիլը երկար պահպանվի
Դրա հետ կարող եք մի քանի հատ բազուկ դնել. այն կլանում է խոնավությունը;
արկղի մեջ մի քանի հաբ ակտիվացված ածուխ գցեք, այն նույնպես կկլանի խոնավությունը, սակայն պետք է չմոռանալ պարբերաբար փոխել հաբերը;
Եթե ունեք մանանուխ, մի քանի ճյուղ գցեք արկղի մեջ:
Որպեսզի կանխարգելեք կարտոֆիլի փչանալը, խորհուրդ է տրվում արկղերի ներքին պատերը մարգանցովկայի լուծույթով մշակել: