Նոր բացահայտում հայկական լավաշի մասին․ միայն տեսեք՝ ինչ են հայտնաբերել հնագետները
ՀՀ ազգային հարստություններից է լավաշը՝ հայկական հացը: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա առաջին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ընթացքում հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որը համարվում է հայկական խոհանոցի
1-ին գործիքը:«Լավաշ» բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, այնուհետև ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև
մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած: Եթե երբևէ մասնակցեք լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն հայկական խոհանոցի ամենահետաքրքիր և ամենաբարդ արարողություններից մեկն է:- Գրում է Յանետա Արշակյանը: «Հայկական ժառանգական խոսվածքի ծագումնաբանական բառարանում»
նշվում է, որ «լավաշ» ը ծագում է նախահայերեն law-բառից, որը կոչվում է «հարթ»։ Միջին հայերենում արդեն lawš բառը կոչվում էր «հարթ բարակ հաց»: Հայաստանում լավաշի տարածվածության մասին վկայում են հնեագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված թոնիրները և էնտեղ մնացած լավաշի մնացորդները։ Վառված լավաշի նման կտոր հայտնաբերվել է քսաներրորդ դարի սկզբին ՀՀ-ի
միջնադարյան մայրաքաղաքներից մեկում՝ Անիում՝ Գագկաշեն եկեղեցուց ոչ շատ հեռու)։ Լավաշի մնացորդը հայտնաբերվել է քաղաքի պեղումների ընթացքում, որն իրականացվել է Ռուսական հնագիտական կայսերական միության կողմից։ Հայաստանում թոնիրի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններում, Արտաշատում (հացթուխի ու երկաթագործի թոնիրներ),
Դվինում և այլ հնավայրերում։ Ամենատարածված տեսակը ունի 40-60 սանտիմետր տրամագիծ, 1,2-1,5 մ խորություն: Օգտագործվում է հաց (լավաշ, բոքոն և այլն) թխելու, կերակուր եփելու, կաթնամթերք պատրաստելու, գլխատունը տաքացնելու նպատակով։ Թш ղվել է գլխատան կենտրոնում կամ առանձին կառույցում (թոնրատուն), որի առաստաղին բացված երդիկի միջոցով ծուխը հեռացել է։ Խոնավությունից զերծ պահելու համար թոնիրը երբեմն թաղվել է տան հատակից 40-60 սանտիմետր բարձր թմբի մեջ՝ թոնրի շուրթերը թմբին հավասար։ Ջերմությունը երկար պահպանելու նպատակով թոնիրը երբեմն
պատվում է 20-25 սմ հաստությամբ աղի կամ ավազի շերտով։ Օդի հոսքն ապահովելու և կր шկը բп րբոքելու նպատակով թոնրի ներքևի մասից խողովակներով կամ սալաքարերով պատրաստված 1,5-3 մետր երկարությամբ օդամուղը թեքությամբ դուրս է բերվում գետնի մակերես։ Թոնիրները ծածկվել են կավե կամ թիթեղյա կափարիչներով։ Դրանց նախշազարդ նմուշներ գտնվել են Դվինում։