Սա աշխարհում միակ հարսանիքն է, որին ոչ մի հյուր ներկա չի եղել, դուք չեք կարողանա զսպել Ձեր արցունքները, երբ իմանաք, թե ինչու
Իսկական սիրո համար խոչընդոտ չկա: Սիրող սրտերը, այսպես թե այնպես, պատրաստ են հաղթահարել խոչընդոտները, որպեսզի միշտ միասին լինեն: Երկու սիրահար Չինաստանից հայտնվեցին անհարմար իրավիճակում, երբ իրենց հարսանիքին հրավիրված ավելի քան երեք հարյուր հյուրերից ոչ մեկը չեկավ միջոցառմանը: Դա տեղի ունեցավ հանգստյան օրերին, դա հենց այն ժամանակ էր, երբ Չինաստանի որոշ հատվածներում մոլեգնում էր վերջին տարիների ամենավատ փոթորիկներից մեկը: Վտ անգը մեծ էր և դա ստիպեց շատերին ականջ դնել կառավարության նախազգուշացումներին, ուստի նրանք չհամարձակվեցին դուրս գալ՝ սեփական կյանքը չվտ անգելու համար: Բայց դա չխանգարեց Չժոու Տիան անունով երիտասարդ հարսնացուին: Նա, չնայած նախազգուշացումներին, որոշեց գնալ այն հաստատություն, որտեղ տեղի էր ունենալու իր հարսանիքը: Ոչ ոք չկար տոնական միջոցառման համար զարդարված ընդարձակ սրահում:
Բայց նրա ապագա ամուսինը սպասում էր նրան: Բոլոր հրավիրվածներից ներկա էր մոտ տասը մարդ: Մնացած հյուրերը որոշեցին չներկայանալ հարսանիքի միջոցառմանը ՝ իրենց անվտանգության նկատառումներից ելնելով: Երբ հարսն ու փեսան, ավանդույթի համաձայն, փոխանակվեցին երդումներով, Չժոուն ասաց. «Ոչ ոք չեկավ, դա սարսափելի չէ, ոչ ոք և ոչինչ չի կարող ինձ աջակցել. Ես միայն քո կարիքն ունեմ, նույնիսկ եթե դու հարսանիքի ես եկել անձրևից թրջված:
Ինչ էլ որ պատահի մեր կյանքում, ես կդառնամ քո կինը և կլինեմ քո կողքին»: Նրա հարսանեկան երդումը հուզեց սրահում գտնվողներին և նրանք սոցցանցերում հրապարակեցին կատարվածը: Եվ այս պատմությունը, դիպչելով մարդկանց սրտերի ամենախորը լարերին, ակնթարթորեն հանրաճանաչ դարձավ ՝ հավաքելով տասնյակ հարյուրավոր հավանումներ: Իսկ դուք ի՞նչ կասեք: