Պատմություն այն մասին, որ խոսքերը կարող են փոխել նույնիսկ կյանքը…

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Պատմություն այն մասին, որ խոսքերը կարող են փոխել նույնիսկ կյանքը…

Այդ խոսակցությունից հետո Աննա հավաքեց բոլոր անհրաժեշտ իրերը, գրկեց երեխային և գնաց դատարան՝ ամուսնալուծության դիմում ներկայացնելու: Լևոնը՝ նրա ամուսինը, իր մոր միակ երեխան է եղել։

Կինը մանկուց նրան հեռու է պահել «վատ» կանանցից, այդպես էլ նա մեծացել է՝ մոր համար մնալով փոքր երեխա: Լևոնը բավականին ինքնասիրահարված և անտարբեր մարդ է, պարզապես նրա մայրը հարմար տարբերակ էր գտել որդու համար՝ Աննային, ով համեստ, դաստիրակված և խելացի աղջիկ էր: Այդպես էլ սկեսուրի միջնորդությամբ Աննան ամուսնացել էր Լևոնի հետ:

Սկզբում կինը շատ լավ էր շփվում հարսի հետ, որպիսի արժանանա վերջինիս լավ վերաբերմունքին: Սակայն ժամանակի ընթացքում նա ցույց տվեց իր իրական դեմքը: Սկեսուրը սկանդալ էր սարքում, հիմնականում առանց պատճառ:Նույնիսկ սենյակի կահույքն ընտրելու ժամանակ Լևոնը զանգել էր մորը և բողոքել, որ Աննան չի ուզում իր հավանած տարբերակը: Սկեսուրը զանգել էր հարսին և բարկացել նրա վրա՝ ասելով, որ իր որդու կարծիքը միշտ ճիշտ է և պետք է լսել նրան:

Չնայած նրան, որ երիտասարդներն առանձին էին ապրում, սկեսուրը գրեթե ամեն օր գալիս էր նրանց տուն և սկսում Աննային խրատներ տալ: Ամեն ինչ բարդացավ, երբ ծնվեց ընտանիքի առաջնեկը: Աննան ոչինչ չէր հասցնում անել, իսկ սկեսուրը նրա վրա բարկանում էր, երբ տեսնում էր, որ տանն անթերի մաքրություն չէ:

Աննայի համբերությունը սպառվեց այն ժամանակ, երբ մի օր ամուսինը եկավ տուն և դռան մոտ հանեց կոշիկները: Երբ նրա մայրը տեսավ, որ իր որդու կոշիկները կեղտոտ են, սկսեց գոռալ և զայրանալ Աննայի վրա: Իսկ Լևոնը՝ մորը բացատրելու փոխարեն, որ նա սխալ է, ասաց.

-Մայրիկ, հանգստացիր, քեզ չի կարելի, սիրտդ հիվանդ է: Ոչինչ, նա դեռ կսովորի…հանգիստ, մայրիկ ջան…

Այդ օրը Աննան ընդմիշտ հեռացավ: Չնայած ամուսնու և սկեսուրի կողմից՝ իրեն տուն վերադարձնելու փարձերին, Աննան այլևս ոտք չդրեց այնտեղ: Հնարավոր է, որ դա իր կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն է:

Оцените статью