Քացախն այնպիսի ազդեցություն է ունենում եղունգների վրա, որ դառնում է անփոխարինելի միջոց․․․Կանանց մեծ մասը ՍՐԱ մա-
սին չգիտի։Մատնահարդարումը շատ կարևոր պրոցեդուրա է, ու կազմում է սեփական արտաքինի խնամքի անբաժան մասը: Քչերը
գիտեն, որ հնարավոր է եղունգները պահել անթերի վիճակում՝ միայն սովորական քացախի օգնությամբ։
Ինչու է քացախն օգտակար եղունգների համար
Պարզվում է՝ դրա մեջ պարունակվում են B, E, C, A խմբի վիտամիններ,նաև կալցիում,մագնիում և այլ միկրոտարրեր, որոնք անհրա-
ժեշտ են եղունգներն առողջացնելու համար: Բացի այդ, քացախն ունի սպիտակեցնող հատկություն, պաշտպանում է բակտերիանե-
րից, սնկերից ու այլ հիվանդություններից:
Քացախի կիրառման եղանակները
1․ Եղունգներն ամրացնող ու առողջացնող միջոց
Փոքր տարայի մեջ լցնել 1 բաժակ գոլ ջուր, 2ճ.գ. խնձորի քացախ, մի պտղունձ կիտրոնաթթու: Պահել եղունգները խառնուրդի մեջ
մոտ 10–15 րոպե, չորացնել ու խոնավեցնող քսուք օգտագործել: Կրկնել պրոցեդուրան շաբաթական մի քանի անգամ: Կիտրոնաթ-
թուն կարող եք փոխարինել նույն քանակության ծովի աղով:
2․ Շփում
Այս պարզ պրոցեդուրան արդյունավետ է մատնահարդարումից առաջ: Շփելով եղունգի արտաքին շերտը խնձորի քացախի մեջ
թրջած բամբակե սկավառակով՝ ոչ միայն կամրացնեք դրանք, այլև կյուղազրկեք, ինչի շնորհիվ լաքը ավելի երկար կպահպանվի: