Նստած էինք այգում, երբ մի կեղտոտ հագնված երեխա մոտեցավ մեզ ու փորձեց մեզանից սնունդ գողանալ
Նստած էինք այգում, երբ մի կեղտոտ հագնված երեխա մոտեցավ մեզ ու փորձեց մեզանից սնունդ գողանալ․․․Այս պատմությունը
տեղի է ունեցել 90-ականների վերջում։ Ես ու ընկերուհիս՝ Անին, 26 տարեկան էինք։ Ամուսինս գործուղման էր գնացել, իսկ Անին էլ
բաժանվել էր մի քանի ամիս առաջ։ Խորը դեպրեսիայի մեջ էր․ ոչ ընտանիք, ոչ երեխա, ոչ էլ ապագա․․․
Մի օր որոշեցի ընկերուհուս հանել տանից, որ մի քիչ ցրվի, օդափոխվի։ Խանութից հաց ու պանիր գնեցինք, նստեցինք այգում, նս-
տած խոսում էինք, ուտում էինք։Մի պահ Անին սկսեց ուժեղ արտասվել, գոռալով ասում է, որ կյանք չունի, ոչ մեկի պետք չէ․․․Գրկել
էի նրան, մխիթարում։ Հանկարծ մեջքիս հետևում ինչ-որ խշխշոց եմ զգում։
Դառնում եմ, տեսնում մոտ 6 տարեկան տղայի, տեսքից նման էր մուրացկանի, մեր տոպրակը վերցրեց և վազեց։Հետևից թռա, գո-
ռում եմ «Սպասիր, հետ բեր․․․»։ Մի րոպե անց բռնեցի տղայի վերարկուից, գոռալով ասում եմ․
-Ամեն ինչ կպատմեմ ծնողներիդ, տար ինձ ձեր տուն։
Ընկերուհիս համոզում էր, որ պետք չի, եղածը մեծ բան չի, բայց ես անհասկանալի կերպով զայրացած էի և այդ պահին չէի գիտակ-
ցում, թե ինչ եմ անում։Քայլեցինք 5 րոպե, մտանք տուն հիշեցնող կիսաքանդ կառույց։Ներսում մութ էր,ցուրտ, գետնին մոտ 2 տարե-
կան մի աղջնակ էր նստած։ Տղան նրան տվեց մի կտոր հաց ու պանիր, իսկ փոքրիկը սկսեց քաղցած մկնիկի պես արագ-արագ կր-
ծել։ Սիրտս կտոր-կտոր եղավ այդ պահին։
Պարզվեց, որ հայրն ու մայրը հարբեցողներ և թմրամոլ են, մի շաբաթ առաջ երկուսն էլ անհետացել են, իսկ երեխաները մնացել են
միայնակ։ Ավագ եղբայրն էլ ինչպես կարողացել է, հոգ է տարել քրոջ մասին։Ես ուզում էի ամոթից մտնել գետինը․․․Բայց այդ պահին
Անին նայեց ինձ և ասաց․
—Նրանք իմ երեխաներն են, ես իրենց իմ տուն կտանեմ։
Մի քանի ամիս տևեց, մինչ Անին կարողացավ որդեգրել փոքրիկներին, նույնիսկ ստիպված եղավ վճարել չստացված ծնողներին, որ
նրանք հրաժարվեն երեխաներից։Որդեգրումից մի տարի անց էլ Անին ամուսնացավ տարիքով մեծ նախկին զինծառայողի հետ։ Հի-
մա տղան հոր պես զինծառայող է դարձել, աղջիկն էլ դիզայներ է։ Իսկ ընկերուհիս ասում է, որ ինքն աշխարհում ամենաերջանիկ
կինն է։