16 պատճառ՝ արքայախնձորը Ձեր սննդակարգում ներառելու համար․ Այն շատ օգտակար է
1. Արքայախնձորը հարուստ է սննդարար նյութերով
Թարմ արքայախնձորը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր, այդ թվում՝ A, C վիտամիններ, կալցիում, կալիում, մագնեզիում և մանգան:
2. Օգնում է ամրացնել ոսկորները
Արքայախնձորի մեջ պարունակվող մանգանն օգնում է ամրացնել ոսկորները և միացնող հյուսվածքները:
3. Բարելավում է մարսողությունը
Արքայախնձորը պարունակում է բրոմելին, որն օգնում է կարգավորել ենթաստամոքսային գեղձի սեկրեցները, որոնք նպաստում են մարսողությանը:
4. Աջակցում է լնդերի առողջությանը
Օրական մեկ չափաբաժին արքայախնձորն օրգանիզմին ապահովում է 105% վիտամին C-ով: Դրա շնորհիվ այս մրգի օգտագործումը նվազեցնում է գինգիվիտի և պարոդոնտալ հիվանդության զարգացման ռիսկը:
5. Օգնում է թեթևացնել արթրիտի ցավը
Արքայախնձորն ունի հակաբորբոքային հատկություն՝ օգնելով թեթևացնել արթրիտի ցավը, ինչպես նաև հարակից այլ հիվանդություններից։
6. Օգնում է կանխել հիպերտոնիան
Փորձո՞ւմ եք նվազեցնել արյան բարձր ճնշումը: Արքայախնձորի կալիումի պարունակությունը կարող է օգնել պահպանել արյան ճնշման առողջ մակարդակը:
7. Արքայախնձորը կարող է օգնել կանխել քաղցկեղը
Արքայախնձորի հակաօքսիդանտների բարձր պարունակությունը օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ՝ միաժամանակ պահպանելով բջիջների առողջությունը:
8. Կանխում և պայքարում է հազի ու մրսածության դեմ
Քանի որ արքայախնձորը հարուստ է վիտամին C-ով, բնականաբար ամրացնում է իմունային համակարգը՝ օգնելով պայքարել հազի և մրսածության դեմ: Բրոմելինի պարունակությունը նաև օգնում է նոսրացնել լորձը և ճնշել հազը:
9. Պաշտպանում է աչքերը մակուլյար դեգեներացիայից
Որպես բետա-կարոտինի աղբյուր՝ արքայախնձորը կարող է նվազեցնել այս հիվանդության զարգացման ռիսկը 36%-ով:
10. Արքայախնձորը կարող է օգնել կանխել արյան մակարդումը
Արքայախնձորի բրոմելինի պարունակությունը կարող է օգնել Ձեզ պաշտպանել արյան մակարդումից՝ դարձնելով այն հիանալի նախուտեստ արյան մակարդման մեծ ռիսկ ունեցողների համար:
11. Հիանալի է քաշը վերահսկելու համար
Սննդարար նյութերով հարուստ, մանրաթելի լավ աղբյուր և ցածր կալորիականությամբ այս համեղ, հյութալի միրգը հիանալի հավելում է ցանկացած դիետայի՝ որպես առողջ և բավարարող սնունդ:
12. Այն կարող է օգնել ազատվել ստամոքսի խանգարումից
Արքայախնձորի հյութը կարող է նվազեցնել առավոտյան սրտխառնոցը:
13. Այն կարող է օգնել բարձրացնել պտղաբերությունը
Ապացուցված է, որ հակաօքսիդանտներով հարուստ դիետան բարելավում է պտղաբերությունը: Արքայախնձորի հակաօքսիդանտներն ու սնուցիչները, ինչպիսիք են վիտամին C-ն, բետա-կարոտինը, ցինկը և ֆոլաթթուն, ազդում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պտղաբերության վրա:
14. Խթանում է ապաքինումը և նվազեցնում բորբոքումը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ արքայախնձորի մեջ հայտնաբերված բրոմելային ֆերմենտը կարող է նվազեցնել այտուցը, կապտուկները և ցավը, ինչպես նաև արագացնել վնասվածքների, վիրահատությունների և օրգանիզմում բորբոքումների ապաքինման ժամանակը:
15. Օգնում է պահպանել շքեղ, առողջ մաշկը
Վիտամին C-ն, որը պարունակվում է արքայախնձորի մեջ, նպաստում է կոլագենի արտադրությանը՝ նպաստելով մաշկի առողջութանը և առաձգականությանը:
16. Աշխատում է որպես մսի բնական փափկեցնող միջոց
Արքայախնձորի բրոմելինի ֆերմենտը օգնում է մարսել միսը և սպիտակուցները՝ նպաստելով մարսողությանը և նաև փափկեցնում է միսը եփելուց առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն