7 մթերք, որոնք բացարձակապես չի կարելի երկար պահել սառնարանում

ԽՈՀԱՆՈՑ

7 մթերք, որոնք բացարձակապես չի կարելի երկար պահել սառնարանում

Մարդկանց մի խումբ գտնում է, որ մեծ քանակությամբ մթերք գնելու և դրանք սառեցված վիճակում պահելու դեպքում կարող է գումար խնայել։ Մինչդեռ, այդ տարբերակը կիրառելի է ոչ բոլոր մթերքների դեպքում. դրանց մի մասը պարզապես չի կարելի սառեցնել։

Սառեցնելու դեպքում այդ մթերքներն ուղղակի կկորցնեն իրենց համը և անպիտան կդառնան օգտագործելու համար։ Տեսնենք, թե որոնք են այդ «զգայուն» մթերքները։

Մեծ քանակությամբ ջուր պարունակող մրգերն ու բանջարեղենը։ Օրինակ, սեխը, նեխուրը, վարունգը, հազարի թերթիկներն ու նմանատիպ այլ մթերքները սառեցնելիս կկորցնեն հեղուկն ու կփչանան։Թթվասերը, սերուցքը, յոգուրտը կամ թխվածքի կրեմը սառեցնելու դեպքում այլևս չեք կարողանա օգտագործել, քանի որ դրանք կդառնան անհամ և կփչանան։Փափուկ պանիրը կամ

կաթնաշոռը պետք չէ սառցախցիկում դնել։ Իսկ ահա կոշտ պանիրը կարող եք սառեցնել այնքան, որքան ցանկանում եք։Տապակած մթերքը սառեցնելուց թորշնում և կորցնում է ախորժելիությունը։Ալյուրով պատրաստված սոուսները սառեցնելիս շերտավորվում ու փչանում են։Պատրաստի մակարոնային

ուտեստները սառեցնելուց հետո տաքացնելիս կունենաք ռետինի համով ճաշ։Եթե ցանկանում եք սառեցնել հավկիթները, ապա դա արեք դրանք կոտրելուց և հարելուց հետո, սակայն երբեք մի փորձեք սառեցնել կեղևով հավկիթը։

Оцените статью