Ամուսնության առաջարկություն Դրամատիկական թատրոնի բեմում․ անակնկալն իսկապես ստացվել էր
Դրամատիկական թատրոնում սովորականի պես ընթանում էր հերթական ներկայացումը, որի ավարտը, սակայն, չափազանց տարբերվեց. դերասան Նիկոլայ Ավետիսյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին: BRAVO.am-ը ներկա է եղել այս իրադարձությանը եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները:
Հետնաբեմից հնչող ձայնը նախ բեմ հրավիրեց դերասանի ընկերուհուն՝ Կարինա Տերտերյանին: Նա զարմացած բեմ բարձրացավ, որտեղ էլ Նիկոլայն ամուսնության առաջարկություն արեց: Դրական պատասխան հնչելուց հետո դերասանախումբը շնորհավորեց նրանց:
«Գիտակից կյանքս սկսել եմ Դրամատիկական թատրոնում եւ իմ կյանքի բոլոր կարեւոր իրադարձությունները տեղի են ունեցել հենց այս բեմում: Ցանկացա, որ կյանքիս ամենակարեւոր քայլը նույնպես բեմից լինի:
Այստեղ են ամենահարազատ մարդիկ՝ այն ընկերները, որոնց հետ միշտ կիսել եմ ուրախություններս, հանդիսատեսը, որի առաջ կարծես մեծացել եմ: Շնորհակալ եմ բոլորին՝ ԵԴԹ գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի գլխավորությամբ»,- մեզ հետ զրույցում նշել է Նիկոլայը: