Չեք էլ պատկերացնում, թե սև պղպեղը ինչ հիվանդություններ կարող է բուժել
Հասարակ սև պղպեղից կարելի է պատրաստել տարբեր հիվանդություններից ազատվելու համար մի շարք դեղամիջոցներ։
Նշիկաբորբի (անգինա), հազի և բրոնխիտի դեպքում անհրաժեշտ է 1 ճաշի գդալ աղացած սև պղպեղը խառնել 1 բաժակ մեղրին և ընդունել օրական 3-4 անգամ՝ մեկ թեյի գդալ չափաբաժնով։
Իսկ ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի և հոդացավերի դեպքում կօգնի սև պղպեղով քսուքը:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ բաժակ ձիթայուղին ավելացնել մեկ ճաշի գդալ աղացած սև պղպեղ, 5 րոպե եռացնել խառնուրդը, ապա սառեցնել և օգտագործել շփումներ անելու համար։