Վանգայի ցնցող գուշակությունները՝ 2022թ․-ի համար. Ի՞նչ է սպասվում Հայաստանին
Լրատվամիջոցները հրապարակել են բուլղարացի կույր գուշակ Վանգայի` տարիներ առաջ Ռուսաստանի մասին ասված խոսքերը: Ամենահայտնի գուշակներից մեկը երբեք չի նշել տարին, թե երբ իր մարգարեությունը պետք է կատարվի: Այնուամենայնիվ, նրա ժառանգության ուսումնասիրողները կարծում են, որ ասվածը վերաբերում է 2022 թվականի առաջիկա իրադարձություններին։
1996 թվականին 85 տարեկանում մահացած Վանգային վերագրվում են Ռուսաստանի մասին բազմաթիվ հայտարարություններ։ Դրանցից մի քանիսն իրականություն են դարձել։ Մյուս կողմից, շատերը փորձում էին նրա անունից գումար աշխատել։ Ենթադրվում է, որ ժամանակին Վանգան կանխատեսել է Ստալինի մահը, Չեռնոբիլի ատոմակայանի վթարը, նախագահական ընտրություններում Բորիս Ելցինի հաղթանակը և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները։
Ըստ Астромеридиан կայքի՝ իրադարձությունները, որոնք կարող են սպասել աշխարհին և Ռուսաստանին 2022 թվականին, հնարավոր է վերաբերվում են
Վանգայի մարգարեությանն այն մասին, որ կատակլիզմներից և կատաղի ցնցումներից հետո մարդիկ կբաժանվեն հավատքի հիման վրա, և «ամենահին իմաստուն ուսմունքը» կվերադառնա նրանց: