Րոպեներ առաջ հրապարակվեց քվեարկության արդյունքը
Երեւանը նոր քաղաքապետ ունի. այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք՝ քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնեց արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Ավագանու գրանցված 56 անդամից 44-ը կողմ է քվեարկել «Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու» նախագծին, 10-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ էլ անվավեր է համարվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրելով Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: