Ամուսինս երեկոյան ժամերին աշխատանքից հետո տաքսի է վարում․ Երեկ տուն եկավ ու այնպիսի բան պատմեց, որ․․․Արդեն մի քանի օր է մտքիցս դուրս չի գալիս
Ամուսինս երեկոյան ժամերին աշխատանքից հետո տաքսի է վարում․ Երեկ տուն եկավ ու այնպիսի բան պատմեց,որ․․․Արդեն մի քա-
նի օր է մտքիցս դուրս չի գալիս։Երեկ տաքսի վարելուց հետո վերադարձավ ամուսինս և այնպիսի մի բան պատմեց, որ ուղղակի շոկի
մեջ հայտնվեցի:Արդեն տուն էի գալիս, ժամը 12:30-1ն էր:Տեսնում եմ, մի կին՝ 5-6 տարեկան երեխայի ձեռքից բռնած, տաքսի է ման
գալիս:
Կանգ առա…այդ կինը հարբած էր, բացեց հետևի դուռը, երեխայի ձեռքից քաշելով՝ նրան ներս գցեց, փակեց դուռը և եկավ նստեց
առջևի նստարանին:Հարցրեցի, ուր ենք գնում: Ասաց հասցեն և պտտվեց նայեց երեխային. տղան նվնվում էր և տնքտնքում: Մայրը
սաստեց նրան, ասաց, որ լռի:Ինձ դա դուր չեկավ, ասացի, որ երեխայի պես չի կարելի այդպես, իսկ կինն ասաց որ պարզապես երե-
խան կամակորություն է անում, ստում է, իբր ինչ-որ տեղը ցավում է…
Անցավ 5 րոպե: Երեխան սկսեց ավելի ուժեղ արտասվել: Ես նայեցի տղային, և չնայած նրան, որ մութ էր, տեսա, որ երեխան սարսա-
փելի գունատ էր…Հարցրեցի՝ ինչպես է իրեն զգում,նա ոչինչ չպատասխանեց: Միացրեցի լույսը և տեսա, որ երեխայի շուրթերը մուգ
կապույտ են:Գոռացի մոր վրա, ասում եմ, նայիր, երեխան ինչ վիճակում է, իսկ նրան տարբերություն չկա:Շատ վախեցա:
Որոշեցի տղային հիվանդանոց հասցնել: Երբ այդ անամոթը հասկացավ, որ ուրիշ ճանապարհով եմ գնում, միայն այդ ժամանակ խո-
սեց:Անհավատալի է, բայց նա դեմ էր հիվանդանոց գնալուն, ասում էր տանը թեյ խմի, կապաքինվի…Բժիշկները զննեցին երեխային
և շտապ տարան վիրահատության. պայթել էր տղայի կույրաղիքը: Ինձ ասացին, որ մի քանի րոպե ուշացնելու դեպքում այլևս հնա-
րավոր չէր լինի փրկել երեխային…