Այժմ սոդա միանգամից մի քանի տուփ եմ գնում… Այս հնարքների շնորհիվ մեծ գումար եմ տնտեսել
Երբեմն այնպիսի տպավորություն է, որ սոդայի միևնույն տուփը տարիներով դրված է պահարանում ու երբեք չի վերջանում: Միայն փորձառու տնային տնտեսուհիները գիտեն, որ սոդան կենցաղում անփոխարինելի է: Չեք էլ պատկերացնում, թե որքան մեծ օգուտ կարող է տալ այս գերմատչելի սպիտակ փոշին:
Խոհանոցում
Բնականաբար, սոդայի բուն նպատակի մասին բոլորը գիտեն: Այն կիրառվում է ինչպես քաղցրավենիք, այդպես էլ մսային ուտեստներ պատրաստելիս:
Սոդայի կիրառումը կենցաղում
Սոդան կարող է չեզոքացնել տհաճ հոտերը: Բավական է երկու ճաշի գդալ սոդա լցնել բաց տարայի մեջ և տեղավորել այնտեղ, որտեղ վատ հոտ եք զգում: Օրինակ՝ սառնարանում, պահարաններում: Սոդա կարող եք լցնել նաև լվացարանի մեջ, ու դրա հաճելի բույրը ձեզ կուրախացնի:
Սոդայի լուծույթով կարող եք անթերի լվանալ սալիկները, լվացարանները, կերամիկայից մակերեսները:
Բայց սա էլ դեռ ամենը չէ: Հավասար քանակությամբ սոդա և քացախ խառնելով՝ կստանաք հզոր մաքրող միջոց, որով կարող եք լվանալ զուգարանակոնքը և հայելիներն ու ապակիները, նաև արծաթե զարդերը:
Կոսմետոլոգիա
Սոդան կարող եք օգտագործել որպես տարատեսակ կոսմետոլոգիական միջոցների բաղադրիչ: Օրինակ, սոդայի շնորհիվ կարող եք սպիտակեցնել ատամները, սակայն չարժե այն ամսական երկու անգամից հաճախ օգտագործել:
Յուղոտ վարսեր ունեցող մարդիկ կարող են սոդա ավելացնել շամպունին: Այն հիանալի արդյունք է ապահովում:
Եթե ջրին մի քիչ սոդա ավելացնեք և մեջը դնեք ոտքերը, կազատվեք կոշտուկներից և մաշկի կոպտացած հատվածներից:
Սա սոդայի կիրառման եղանակների միայն փոքր հատվածն է:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը