Առակ հարսի և սկեսուրի մասին․այս առակը պետք է կարդան բոլորը
Մի գեղեցկադեմ օրիորդ սիրահարվում և ամուսնանում է: Ամուսինը նրա համար երազանքների ասպետ էր թվում,բայց նրանց ամուսնական երջանկությանը խոչընդոտում էր ամուսնու մայրը, որն այդքան էլ չէր հավանում իր հարսին:
Սկեսուրն անընդահտ նկատողություններ էր անում, դժգոհում հարսի պահվածքից։
Ի վերջո հարսը չի դիմանում և որոշում է ազատվել սկեսուրից: Նա օգնություն է խնդրում իր հոր ընկերոջից, որը զբաղվում էր տարբեր խոտերի վաճառքով:
— Մի կին կա, ում ես ողջ սրտով ատում եմ, դա իմ սկեսուրն է: Նրա հետ մեկ տան մեջ ապրելն անտանելի է: Ես Ձեզ շատ եմ խնդրում` օգնեք ինձ ձերբազատվել նրանից։Ես Ձեզ կվճարեմ այնքան, որքան կկամենաք:
— Բայց ինչո՞վ ես կարող եմ քեզ օգնել,-հարցնում է վաճառողը:
—Ինձ թույն վաճառեք, ես կթունավորեմ նրան, և իմ բոլոր խնդիրները կլուծվեն:
Երկար մտածելուց հետո խոտաբույսեր վաճառողը պատասխանեց.