Թամարա Կոստանդյանը գրում է.
Խոստումս կատարեցի Մեն…Մեր ձագերը փչեցին քո տորթի մոմերը, բայց այս անգամ քեզ մոտ… ու ամեն տարի էլ էդպես կլինի… Սարդուրն ու Արինը այսօր բոլորին պատմում էին, որ իրենց պապայի ծնունդն է, 35 տարեկան է դառնում…
Քեզ մոտ՝ Եռաբլուրում Սարդուրը անընդհատ էնպես էր անում, որ ես չլացեմ, Արինն էլ բողոքում էր, թե ով է տարել իմ պապայի Կոլաները…
Ամեն ինչ կտայի, որ այս տարի էլ ասեիր Թամարիկ քեզ բերել եմ ինձ նվեր… որ դու մամայիցս էլ շատ ես ինձ սիրում… Ամեն ինչ կտայի, որ հարցնեիր ինչ ես ինձ նվեր առնելու.. կամ էլ նոր իր առած գայիր տուն եւ ասեիր, սա դու ես ծնունդիս առել Թամարիկ…
Մենուա, 35 ամյակդ նշեցինք, բոլորս հուշերի գիրկն էինք ընկել… ու հասկացա, որ բոլորիս միայն վառ ու ուրախ օրեր ես պարգեւել… Ծնունդդ շնորհավոր Մեն, ապրես որ ծնվել ես, ապրես, որ ինձ ես քեզ նվեր ընտրել…