Կինս զանգեց և ասաց, որ մի քիչ կուշանա ու խնդրեց ինձ, որ խանութից նրբերշիկ գնեմ․ Չգիտեմ ինչու, բայց վատ զգացողություն ունեմ, մի տեսակ ինձ խաբված եմ զգում․․․

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կինս զանգեց և ասաց, որ մի քիչ կուշանա ու խնդրեց ինձ, որ խանութից նրբերշիկ գնեմ․ Չգիտեմ ինչու, բայց վատ զգացողություն
ունեմ, մի տեսակ ինձ խաբված եմ զգում․․․Տուն էի գնում, երբ զանգեց կինս.

-Լսիր, աշխատանքից մի քիչ ուշ եմ դուրս գալու: Դու ճանապարհին մտիր խանութ, կոտլետ կամնրբերշիկ գնիր: Ես գամ, պյուրե
կպատրաստեմ:Սառեցրած կոտլետ գնեցի, հասա տուն: Նորից կինս է զանգում.

-Գնեցի՞ր: Հա, կոտլետ: Լավ: Ես ուշանում եմ, դիր, թող տապակվեն, մինչև այդ ես էլ կհասնեմ, պյուրեն կպատրաստեմ:

Տապակեցի կոտլետը, կրկին կինս է.

-Տապակե՞լ ես: Ապրես: Շուտով կհասնեմ, 5-6 հատ կարտոֆիլ մաքրիր, հեսա կհասնեմ:

10 րապեից կրկին զանգ.

-Արդեն ճանապարհին եմ: Կարտոֆիլը կտրատիր, դիր թող եփվի, որ ժամանակ չկորցնենք: Կհասնեմ, կպատրաստեմ:

Կարտոֆիլը եփվեց, ինքնս զանգեցի, որ տեսնեմ, ուր է հասել, իսկ նա.

-Վերջ, 5 րոպեից տանն եմ, կարտոֆիլը տրորիր, աղ և մի կտոր կարագ ավելացրու, հիմա հասնում եմ…

Նստած ենք կնոջս հետ, ընթրում ենք, նրա պատրաստած պյուրեն և կոտլետն ենք ուտում…բայց ինձ մի տեսակ խաբված եմ զգում…

Оцените статью