Հայկ Մարությանը թող ինձ ների, բայց․ ․ Իզաբելլա Աբգարյանի դիպnւկ անդրադարձը
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ ասում են «Հայկի կյանքը շատ ավելի լավը կլինի, հանգիստ կապրի»:
Հայկ Մարությանը թող ինձ ների, բայց իր հարցը չի, որ ինձ ամենից շատն է հունից հանել:
Երեկ հեռացվել է ոչ միայն Հայկ Մարությանը: Երեկ հեռացվել է որոշումների հիմքում համայնքի շահը ու երևանցու՝ օրակարգ թելադրող լինելը:
Երեկ հեռացվել են ավագանու իշխող թիմի ամենից շատ ջանք գործադրած, ամենաբանիմաց, ամենանվիրված անդամները:
Ու նրանց կորուստը չի կարող համայնքին օգուտ բերել, վնաս է բերելու՝ նաև շատերի մոտ ի սպառ վերացնելով պետական ու համայնքային կյանքում դերակատարություն ունենալու ցանկությունը:
Երբ ասում եք «ոչինչ, օրենքով է», հարց եմ ուզում տալ. պատկերացրեք հիվանդանոցում եք աշխատում, որտեղ ձեր գործընկերներին՝ ամենալավ բժիշկներին հեռացնում են աշխատանքից կամ պայմաններ ստեղծում, որ թողնեն գնան, չկարողանան աշխատել:
Նրանց տեղը բերում են նորերի, որոնք դեռ տևական ժամանակ պիտի անատոմիա ուսումնասիրեն վիրահատելու համար:
Լրիվ նույն իրավիճակն է Երևանի ավագանիում:
Նորմա՞լ է: Ո՞նց կզգայիք, եթե այդ հիվանդանոցի աշխատող լինեիք: Պացիենտների համար էլ հանգի՞ստ կլինեիք»,- գրել է նա: