Մայրս կնոջս հանգիստ չէր տալիս և այդ պատճառով մենք այսպիսի բան որոշեցինք․․․Ուզում եմ պատմել ընտ անիքիս պատմութ-
յունը:Ես ապագա կնոջս հանդիպել եմ համալսա րանում: Մենք սկսեցինք ընկերու թյուն անել, սակայն ժամանակի ընթացքում նա
դարձավ կյանքիս իմաստը: Ընտանիք կազմելու որոշումը մենք շատ շուտ կայացրեցինք:
Այդ պահին ուսանողներ էինք, և հարսանիքից հետո առանձին ապրելու տեղ չունեինք: Եվ իմ ծնողները, և կնոջս մայրն առաջար-
կում էին իրենց հետ ապրել: Ես որոշեցի, որ ապրելու ենք իմ ծնողների հետ, քանի որ տղամարդը պիտի կնոջը բերի իր տուն, այլ ոչ
թե հակառակը:Մենք սկսեցինք ապրել իմ հայրական տանը: Սակայն որոշմանս համար շուտով զղջացի: Մայրս ոչ մի կերպ լեզու չէր
գտնում կնոջս հետ:
Նա ամեն քայլափոխին նկատողություններ էր անում նրան: Մարիամը լռում էր, ամեն ինչ անում էր սկեսուրի ասածով: Մարիամը եր-
բեք ինձ չէր գանգատվում: Բայց ես ինքս հասկացա, որ պիտի խառնվեմ: Խոսեցի մորս հետ, խնդրեցի նրան, որ կնոջս քիչ նեղացնի,
գուցե Մարիամը դեռ լավ տանտիկին չէ, բայց ես սիրում եմ նրան՝ անկախ ամեն ինչից:Մայրս չէր ուզում զիջել:
Երբ դիմեցի հորս, նա ասաց, որ մայրս իրավացի է. նա է տանտիրուհին,իսկ երեխաները պիտի իրեն լսեն: Արդյունքում բանը հասավ
նրան, որ Մարիամն առաջարկեց տեղափոխվել իր մոր տուն:Երբ ծնողներս իմացան, որ կարող ենք այնտեղ ապրել, ինձ կանգնեցրե-
ցին փաստի առաջ.եթե ես գնամ զոքանչիս տուն ապրելու,կարող եմ մոռանալ ծնողներիս մասին:Մեզ համար այդ պահին միակ տար-
բերակն առանձին ապրելն էր: Ես սկսեցի հեռակա սովորել, որպիսի կարողանամ աշխատել և վճարել մեր վարձակալած բնակարա-
նի համար:
Կինս ավարտեց ուսումը, լավ աշխատանքի տեղավորվեց:Մենք երկուսս էլ սկսեցինք բավականին մեծ գումար վաստակել, գնեցինք
մեր սեփական բնակարանը:Իսկ ծնողներս, չնայած այն բանին, որ մենք գնացինք առանձին ապրելու, այլ ոչ թե կնոջս մոր հետ, միև-
նույնն է հետս չեն խոսում:Մենք արդեն մտածում ենք երեխաներ ունենալու մասին:
Հույս ունեմ, որ թոռներին տեսնելու ցանկությունը կստիպի ծնողներիս վերանայել վերաբերմունքը մեր հանդեպ:Ես շատ եմ գնահա-
տում իմ երիտասարդ ընտանիքը: Մենք փորձում ենք միմյանց համար հիմք լինել: Ես վստահ եմ, որ կինս նույնպես դեմ կգնար ծնող-
ներին՝ հանուն ինձ:Ես շնորհակալ եմ ծնողներիս՝ կյանքի փորձի համար. դրա շնորհիվ մենք այժմ անկախ, ինքնուրուն ենք, և ինք-
ներս ենք ղեկավարում մեր կյանքը: