Մի շտապեք հանել կիտրոնի կորիզները. դրանք հրաշքներ են գործում օրգանիզմի հետ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Մենք սովոր ենք մրգերից և հատապտուղներից հեռացնել կորիզները և համտեսել միայն միջուկը: Այնինչ, ամենաօգտակար հատկանիշները, որոնք իր մեջ պահում է հյութալի պտուղը, ներսում են՝ սերմերի մեջ: Դրանք պարունակում են ոչ միայն վիտամիններ և հանքանյութեր, այլ նաև եթերայուղեր, սպիտակուցներ, ճարպեր, բնական թթուներ՝ հակաբակտերիալ և հակապարազիտային հատկություններով:

Lemon juice

Так Просто!-ն ներկայացնում է 5 պատճառ, թե ինչու պետք չէ հեռացնել կիտրոնի կորիզները:

Կիտրոնի կորիզների օգտակար հատկանիշները

1. Ցավազրկում

Կիտրոնի սերմերը պարունակում են սալիցիլաթթու, որն ունի հակաբորբոքային ազդեցություն: Բացի այդ, սալիցիլաթթուն օգտագործվում է պաթոգեն ֆլորայի (բակտերիաներ, սնկեր) առաջացրած մաշկի հիվանդությունների բուժման համար: Ցավը թեթևացնելու համար վերցրեք 0.5 թ/գ չոր կիտրոնի սերմերի փոշի և խմեք այն 150 մլ ջրով: 15 րոպե անց ցավը կթուլանա:

2. Հեռացնում է տոքսինները

Կիտրոնի սերմերի մեջ պարունակվող եթերայուղերն ունեն տոքսինները հեռացնող հզոր հատկություններ: Օրգանիզմը մաքրելու համար առավոտյան կիտրոնի սերմերի մի պտղունց փոշին խմեք մի բաժակ ջրով: Բուժման ընթացքը ամիսը մեկ անգամ է, բայց ոչ ավելի, քան 7 օր: Այդ ընթացքում սննդակարգից պետք է բացառել քաղցր, կծու և ճարպային կերակուրները:

3. Կանխում է կանդիդոզը

Արտաքին օգտագործման համար օգտագործեք կիտրոնի կորիզների 1 թ/գ փոշի և 1 լիտր ջուր:

4. Պզուկների և թարախային վերքերի բուժում

Կիտրոնի սերմերը բուժում են վերքերը և օգնում են թեթևացնել բորբոքումները: Կիտրոնի սերմերի փոշին բացեք ջրով, ստացեք շիլայի նման խիտ զանգված: Տարածեք քսուքը վերքերի վրա:

5. Օգնում է նիհարել

Կիտրոնի սերմերի օգտակար նյութերն արագացնում են նյութափոխանակությունը:

Оцените статью