Արդեն շատ տարիներ աշխատում եմ դեռահասների և երեխաների հոգեբուժարանում, շատ բաներ եմ տեսել, բայց այս դեպքը յուրահատուկ էր…
Արդեն շատ տարիներ աշխատում եմ դեռահասների և երեխաների հոգեբուժարանում, շատ բաներ եմ տեսել, բայց այս դեպքը յու-
րահատուկ էր․․․ Ծնողների հետ հազվադեպ եմ հանդիպում:Մի օր իմ հիվանդը քնքուշ, ժպտերես աղջնակ էր: Ինձ հայտնեցին, որ
երեխան այստեղ է հայտնվել, քանի որ հարձակվել է իր 3 տարեկան քրոջ վրա:
Ես կարողանում եմ կարդալ մարդկանց դեմքերը,հատկապես նրանց, ովքեր վտանգավոր են ընտանիքի և հանրության համար: Բայց
այս աղջիկն ուրիշ էր.նա այնքան հանգիստ էր, ամաչկոտ…Նա լիովին առողջ երեխա էր:Սակայն ամեն ինչ պարզ դարձավ,երբ տեսա
նրա մորը: Մայրն ամեն ինչի համար բարկանում էր երեխայի վրա: Անկեղծ եմ ասում, ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ:
Սխալ կանգնեց, սխալ քայլեց,սխալ վերցրեց պայուսակը:Ինչպե՞ս երեխան կարող է նորմալ մնալ դրանից հետո:Մի ժամանակ աշխա-
տեցի երեխայի հետ, սակայն ընթացքում ավելի սարսափելի բան իմացա. սոցաշխատողը պատմեց, որ փոքր երեխային նեղացրել և
հարվածել է մայրը, իսկ մեղքը բարդել դստեր վրա…
Երևի չեք զարմանա, երբ իմանաք, որ տեղափոխվելով տատիկի և պապիկի տուն՝ իմ «հիվանդը» ապաքինվեց: Հույս ունեմ, որ կրտ-
սեր երեխային նույնպես կփրկեն նման մորից: