Երեխային ինքն իր համար է ունեցել՝ 66 տարեկանում… 16 տարի անց ինչպես է դասավորվել մոր ու դստեր կյանքը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ադրիանա Իլեսկուն հայտնի է դարձել ողջ աշխարհում որպես ամենատարեց մայր: Ռումինացի այս կինն ունեցել է իր առաջնեկին 66 տարեկան հասակում: Երջանիկ մայրը դստերը անվանել է Էլիզա:

Կինն առանձնանում է յուրահատուկ խելքով և կրթվածությամբ: Նա անգամ ստացել է հպարտ կոչում՝ պրոֆեսոր:

Ադրիանայի ամուսինը դեմ էր հայր դառնալուն, իսկ կինը չէր դադարում երազել երեխա ունենալու մասին: Վերջապես 66 տարեկանում նա որոշեց դիմել մասնագետների՝ արհեստական բեղմնավորում կատարելու նպատակով:

Թեպետ ընկերներն ու բարեկամները փորձում էին Ադրիանային համոզել, որ չանի նման բան, նա համառ գտնվեց ու հասավ իր ուզածին: Ու այսքան տարիների ընթացքում նա գեթ մի օր չի զղջացել մայրանալու որոշում կայացնելու համար:

Էլիզան էլ իր հերթին է սիրում մորը՝ ուշադրություն չդարձնելով բամբասանքներին ու քննադատություններին:

Ադրիանան այժմ մի երազանք ունի՝ ողջ մնալ մինչ սիրելի դստեր 20-ամյակը: Նշենք, որ աղջիկն այս պահին 16 տարեկան է:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Rate article