Յուրահատուկ երեխա է Հայկս․․ շնորհակալ եմ Տիրոջը, որ քո մաման եմ։ Չի եղել մի դեպք, որ… Անահիտ Կիրակոսյանի հուզիչ շնորհավորանքը որդուն
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել որոնցնմ մեջ պատկերված է տղխյի՝ Հայկի հետ, ում ծննդյան օրն է այսօր։ Ինստագրամյան էջի մեջ տեղադրված կադրերին կից երիտասարդ մայրիկը հուզիչ գրառում
է արել․ «Ես չգիտեմ՝ ոնց բացատրեմ հուզմունքիս աստիճանը … 9 տարի առաջ դու աշխարհ եկար…իմ տղա․․․ իմ պատկեր․․․ իմ ամն ինչ․․․ Հայկս, իսկապես, յուրահատուկ երեխա է։ Ոչ առաջադիմությամբ, ոչ յուրահատուկ հաջողություններով, ոչ էլ մեդալներով․․․ Հայկս
յուրահատուկ է իր հասկացողությամբ, իր անսահման բարությամբ, իր անսահման սիրով հայրենիքի և բնության նկատմամբ….. Չի եղել մի դեպք, որ կոնֆետ ցանկանա և չբաժանի հավասար չորս մասի, տղա ով նրբանկատ է ծնողի նկատմամբ, 9 տարեկանում ինձ համար սուրճ է պատրաստում ու զգում, երբ տրամադրության անկում ունեմ …
Ասպետ է իր վարվեցողությամբ, զիջողականությամբ և հարգելու մեծ կարողությամբ…լսող և շուտ ըմբռնող… երկրորդ դասարան էր, երբ չէի ներկայացել ժողովին, ուսուցչուհուն ասել էր . «հասկացեք ՛ մայրիկիս, նա երիտասարդ տարիքում չորս բալիկ է մեծացնում,
նրան շատ դժվար է հասցնել»։ Հայկ, ես շնորհակալ եմ Տիրոջը, որ քո մաման եմ … որ դու էսքան ինքնուրույն ես, ամուր, ուժեղ և դրա հետ մեկտեղ չես սիրում վիճել… Շնորհավոր ծնունդդ, իմ Հայկ»։Ավելի վաղ տեղադրված կադրերի մեջ Անահիտը պատկերված էր ամուսնու և որդու
հետ։ Նրանք կադրում ջերմ գրկախառնված էին։ Անահիտը մեկնաբանությունների մեջ նշել էր, որ մասնակցել էին ընտանիքի ընկերոջ փոքրիկի մկրտությանը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարը և բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել դերասանուհուն և նրա ընտանիքին․ «Սիրով ընտանիք»։