Սա ադրբեջանցի «Չափազանց խելnքների»-ի համար․ Կարդալ և անխնա sաrածել
Մեծ Հայքը՝ աղբյուրներում «Չափազանց խելոքների»-ի համար
Գոյություն ունի ախտորոշման հատուկ ձև՝ ժխտել ոչ թե հնում Հայքի գոյությունը, այլ նրա «Մեծ» լրացումը:
Ուսումնասիրողին ամենևին չի անհանգստացնում այն փաստը, որ նա ճանաչում է Հայքի առկայությունը անտիկ քարտեզներին, նրա համար կարևորը ապացուցելն է, որ չար հայերն են հորինել «Մեծ» լրացումը, որը երբեք չի եղել:
Ժխտողների 99,9 %-ը (ադրբեջանական ծագմամբ) այնքան վшյրшգnրեն է կшտшղшծ Հայաստանի վերաբերմամբ նման մակդիրի փաստից, որ նրանք ոչ միայն չեն կարողանում մարսել, այլև քիչ է մնում, որ անձամբ Ստրաբոնից մեջբերում անեն և ցույց տան, որ այնտեղ չկա «Մեծ Հայք», այլ պարզապես «Հայք» է, կարճ ասած, այդ ամենը բшրբшջшնք է:
Առավելագույն զիջումն այն է, որ այն պետք է թարգմանվի որպես «Մեծ Հայք», բայց շատ հազվադեպ, երբ բուժայցելուն դրան պատրաստ լինի:
Բայց ոչ, դրանք առանձին փորձագետների ապարդյուն ջшնքեր չեն, սա իրական քարոզչություն է, որին միացել է նաև հիվանդասենյակի գլխավորը՝ Ռիզվան Հուսեյնովը: Այստեղ, ճիշտ է, կա մի խնդիր. նրանք կարծում են, որ «Մեծ Հայքը» մեծ պատիվ է բերում հայերին, դրա համար են զшյրшցшծ:
Թեև մենք հրաշալի հասկանում ենք, որ Մեծ Հայքը պարզապես ինքնուրույն սահմանում չէ, այլ համեմատություն է Փոքր Հայքի հետ հարաբերակցությամբ: Իսկ դրա համար բավական է դիմել նաև լեզվաբանությանը:
Եվ այսպես Ռիզվան Հուսեյնովի գլխում ծագեց մի խոշոր գաղափար, որն անմիջապես «լռեցրեց» բոլոր հայերին. «Հնագույն քարտեզներին չեք գտնի «Մեծ Հայք (Great Armenia)…»: Իսկակա՜ն հանճար…
Ո՞վ կմտածեր, որ հին հույների և հռոմեացիների կազմած անտիկ քարտեզներին անգլերեն «մեծ» (great) բառը չի լինելու:
Հավանաբար, Հուսեյնովը ՈՒՉՄՈՒԵԴԶԻՆԻ տնվորների հետ մնում է ադրբեջանական գիտահանրամատչելիության առաջատարը՝ քարերի հետ խոսող Ախունդովից և Հաջիևից հետո:
Հիմա գանք դեպի իրականություն: Մեծ Հայքը անտիկ գրականության և քարտեզագրության մեջ նշանակելու համար կիրառվել են երկու տեղանուններ՝ Armenia Major և Armenia Magna, այնպես, ինչպիսի տեսք որ ունեն լատիներեն:
Ե՛վ մեկը, և՛ մյուսը հավասարապես ներկայացված է այն ժամանակվա աղբյուրներում, դրանք պարզապես պետք է կարդալ (այս գործողությունն արգելված է Ադրբեջանի տարածքում):
Major-ը լատիներենից թարգմանվում է որպես «մեծ, ավելի մեծ, մեծն, հսկայական, ավագ»: Բառն անգլերեն է եկել հենց լատիներենից: Իսկ ահա «մեծ» բառից հետո uտn-րшկետին հաջորդող թվարկված այս բազմությունը կոչվում է հոմանիշ, ադրբեջանցիները հաճախ մոռանում են սրա մասին:
Օրինակ՝ «Ադրբեջան»-ի հոմանիշը կլինի «Ադրբեջանական Հանրապետություն»: Եվ դժվար թե որևէ մեկը վիճի, թե ինչպես ավելի ճիշտ կլինի անվանել երկիրն այս համատեքստում, և ինչ պետք է գրված լինի քարտեզներին:
Ահա այսպես major-ը մեծավ մասամբ թարգմանվում է որպես և՛ «մեծ», և՛ «մեծն»: Օրինակ՝ պատմականորեն Լեհաստանը կիրառվել է որպես «Polonia Major»՝ «Մեծ Լեհաստան»: Նույնը «Polonia Minor»-ն էր՝ «Փոքր Լեհաստանը»:
Բացի այս, լատիներենի տեսանկյունից major-ը հանդես է գալիս որպես magnus-ի համեմատական ձև՝ համանման նշանակությամբ: Այնպես որ շատ ավելի ճիշտ կլինի ասել կա՛մ «Մեծ Հայք», կամ «Ավելի Մեծ Հայք», բայց ոչ «Մեծն Հայք»:
Համանման ձևով անգլերենը նույնպես պահպանում է դա, այդ պատճառով անգլերենում կա և՛ Great Armenia («Մեծ Հայք»), և՛ Greater Armenia («Ավելի Մեծ Հայք»), ինչպես նաև Lesser Armenia («Ավելի Փոքր Հայք», ոչ միայն «Փոքր Հայք»):
Նրանք հանդես են գալիս և՛ դրական, և՛ բաղդատական աստիճանով, և բառի թարգմանությունը որպես «մեծ» երկու դեպքում էլ հանդես է գալիս ամենաճիշտ սահմանումով:
Դիտարկենք անտիկ աշխատությունների թարգմանությունների օրինակներ: «Աստվածային Օգոստոսի վարք»-ում.
«Թեև Մեծ Հայքը, երբ նրա թագավոր Արտաշեսը (Արտաքսեսը) uպш-նվեց, կարող էի մարզ («պրովինցիա») դարձնել, ես գերադասեցի մեր նախնիների օրինակով այս թագավորությունը Արտավազդ թագավորի որդուն՝ Տիգրանին (թողնել)»:
Հաջորդը՝ Պլինիոս Ավագ, «Բնական պատմություն». «Հուդայի Ասֆալտի լճում (Մե-ռյшլ ծով), առաջացող հանքային ձյութի մեջ ոչ մի առարկա չի կարող սուզվել: Նույնը նաև Մեծ Հայքի Արետիսա լճում է, որ թեպետ ալկալիական է, բայց ձկնառատ»:
Նույնը՝ լատիներեն բնագրով. «Ni¬hil in As¬phal¬ti¬te Iudaeae la¬cu, qui bi¬tu¬men gig¬nit, mer¬gi po¬test nec in Ar¬me¬niae maio¬ris Are¬tis¬sa, is qui¬dem nit¬ro¬sus pis¬ces alit»:
Հորդանես, «Հռոմի ժողովուրդների ծագման և գործերի և ժամանակների գումարի մասին».
«Նույն այդ ժամանակ Պոմպեոսը հետшպնդnւմ էր Մեծ Հայքի թագավորին այն բանի համար, որ Տիգրանը օգնություն էր ցուցաբերել ընդդեմ հռոմեացիների, իսկ նա, Արտաշատ (Արտաքսատ) քաղաքում վայր դնելով արքայական իշխանությունը, ինքնակամ Պոմպեոսին առաջարկեց իր թագը»:
Նույնը՝ լատիներեն բնագրով. «Pom¬pei¬us autem maio¬ris Ar¬me¬niae re-gem dum per¬se¬que¬re¬tur, cur Tig¬ra¬ni contra Ro¬ma¬nos auxi¬lium com¬mo¬das¬set, il¬le in Ar¬ta¬xa¬ta ur¬be reg¬no de¬po¬si¬to ultro dia¬de-mam suam Pom¬peio op¬tu¬lit.»:
Այսպիսով, մենք տեսնում ենք «major»-ի անփոփոխ թարգմանությունը որպես «մեծ», և սա բոլոր աղբյուրների մի փոքր մասն է միայն:
Իսկ «magna»-ի մասին խոսելը իմաստ էլ չունի, քանի որ ցանկացած լատիներեն փոքր բառարան դա ցույց է տալիս, մենք որ լռում ենք, որ «մեծ» («magnus») լրացումը, «մեծն» նշանակությամբ, կիրառվում է շատ տիրակալների անունների հետ, օրինակ՝ Գնեոս Պոմպեոս Մեծ (կամ՝ Մեծն) – Gnaeus Pompeius Magnus: Դուք դժվար թե սա հասկանաք որպես «Պոմպեոս Մեծ»՝ «մեծ» բառի սովորական իմաստով:
Ահա և աղբյուրը՝ Կլավդիոս Պտղոմեոսի ատլասը (1525 թվականի հրատարակություն), որի քարտեզներից մի քանիսը կարող եք տեսնել ստորև:
Բայց դրա համար անհրաժեշտ է տիրապետել այնպիսի բարդ տեխնոլոգիայի, ինչպիսին ձևային տրամաբանությունն է:
Դե գիտեք՝ համեմատություն, վերլուծություն, սինթեզ, որ բավականին դժվար բաներ են նրանց համար, ովքեր անկեղծորեն փորձում են ինչ-որ կերպ ազատվել ինչպես Մեծ Հայքից, այնպես էլ պարզից:
Անահիտ Վարդանանց