Դուք երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են արաբ կանայք սնվում այդ անհարմար հագուստով. Դե տեսեք

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հաճախ արաբ կանայք միայն հիջաբ են հագնում, որպեսզի ծածկեն մազերը: Չնայած կան մարդիկ, որոնք այդ առումով ավելի պահպանողական են: Այսպիսի կանայք

նախընտրում են նիկաբը, որն ամբողջովին ծածկում է կնոջ դեմքը: Բաց են մնում միայն կնոջ աչքերը: Իհարկե, այս կանայք ճգնավորի կյանքով չեն ապրում և այցելում են հասարակական վայրեր ու ռեստորաններ, սակայն նրանց համար չկան հատուկ առանձնացված սենյակներ, որտեղ նրանք կկարողանային հանել նիկաբն ու հանգիստ ուտել:

Ռեստորաններում կանայք և տղամարդիկ միևնույն սրահում են նստում: Ինչպե՞ս են արաբ կանայք սնվում ռեստորաններում Այս փաստը խորհելու առիթ է տալիս: Ինչպե՞ս են այդ դեպքում ուտում կանայք, եթե չեն կարող հանել նիկաբը: Կնոջ համար իրոք շատ դժվար է, չէ որ նա անընդհատ պետք է ուշադիր լինի,

որպեսզի ոչ ոք ավելորդ բան չտեսնի: Պարզվում է նիկաբի վրա, կզակի հատվածում հատուկ ճեղք կա: Դրա օգնությամբ կանայք կարողանում են ուտել: Բայց ամեն դեպքում պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի ոչ ոք չտեսնի իրենց բերանը:

Оцените статью