Ես հղ իության 9-րդ ամսում էի, երբ մի կերպ խցկվելով ավտոբուս բարձրացա, բայց այդ օրվա վարորդի արարքը երբեք չեմ մոռանա
Այս օրը ես երբեք չեմ մոռանա: Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել ավոտբուսի վարորդին: Ես հղ իության 9-րդ ամսում եմ: Ամուսինս քաղաքում չէ և ես ստիպված էի հերթական հետազոտությանը գնալ միայնակ: Կանգառում կանգնած սպասում եմ: Նկատեցի մոտեցող ավտոբուսը ու փորձեցի առաջանալ, բայց այդ պահին ինձ վատ զգացի: Ավտոբուսը մոտեցավ կանգառին, վարորդն արագ իջավ ու մոտեցավ ինձ: Նա նկատել էր, որ վատ զգացի: Անմիջապես կրպակից ջուր գնեց ու տվեց ինձ: Օգնեց բարձրանալ ավտոբուս, ուղևորներին խնդրեց բացել բոլոր պատուհանները:
Ինձ խնդրեց տեղյակ պահել իրեն, եթե ինքնազգացողությունս վա տանա: Հայելու միջից հայացքով անընդհատ ինձ էր հետևում: Ուղևորներին խնդրեց ուշադիր լինել, ասաց, որ կանգառում ինձ վատ եմ զգացել: Գիտեք ես հայր չեմ ունեցել, և այնքան հաճելի էր նրա ուշադրությունը: Երբ տեղ հասա, նա օգնեց ինձ իջնել: Ուզեցի իմանալ նրա անունը, բայց այդպես էլ չասաց: Ես ցանկանում եմ 47 համարի երթուղու ղեկավարությանը շնորհակալություն հայտնել,
այդ օրը առաջին անգամ հանդիպեցի վարորդի կողմից նման բարության, պրոֆեսիոնալիզմի և մարդասիրության: Երանի նման վարորդներ շատ լինեին։ Եթե այս վարորդը կարդում է վարորդը, կամ նրա ընտանիքը, ապա նրան մաղթում եմ առո ղջություն, թող մնա նույնքան բարի և մարդասեր։ Անկեղծ շնորհակալություն ու երախտագիտությունս եմ հայտնում նրան: Նյութը պատրաստեց՝ https://news68daily.com/-ը