Այսպիսի համեղ հնդկահավ դուք դեռ չեք պատրաստել․ իսկական նվեր՝ ամանորյա սեղանի համար
Բաղադրիչներ` հնդկահավ – 7 կգ, աղ, սև պղպեղ, սխտոր, հազրեվարդ, կարագ, նարինջ — 2 հատ, կիտրոն — 2 հատ, աղացած միս — 200 գ, սև սալորի չիր, մեղր, ձիթայուղ, սոուսի համար՝ արգանակ – 1 լ, գինի – 100,200գ․։
Պատրաստման եղանակը՝
Աղը, սխտորը, հազրեվարդը, մեկ կիտրոնի քերած կեղևը, մեկ նարնջի քերած կեղևը, մսի ֆարշը, մանր կտրատված սև սալորի չիրը, 50-100գ կարագը լավ խառնել, ավելացնել ձիթայուղ այնքան, որ ստացվի միջին պնդության խյուս: Այդ խյուսով պատել հնդկահավը ներսի կողմից: Պատել խյուսով նաև կաշվի և մսի արանքը:
Երկու նարինջները և մեկ կիտրոնը դնել եռացրած ջրի մեջ, թողնել մի քանի րոպե, որից հետո վրաները պատառաքաղով անցքեր անել և տեղադրել հնդկահավի ներսում: Անցքը կարել թելով: Ոտքերը և թևերը կապել մարմնին: Տապակի վրա բուսայուղ լցնել, հնդկահավը տեղադրել վրան:
Մեկ նարնջի քերած կեղևը, մեղրը, աղը և ձիթայուղը խառնել և դրանով ամբողջությամբ պատել հնդկահավը:
Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և հնդկահավը տեղադրել ջեռոցում: Թողնել 10 րոպե, հանել, ծածկել փայլաթիթեղով և վերադարձնել ջեռոցը: Տաքությունն իջեցնել 180 աստիճան: Տապակել 40 րոպե 1 կգ-ի հաշվով, ժամանակ առ ժամանակ վրան ձիթայուղ քսել:
Սոուսի համար գինին խառնել արգանակի հետ: Պատրաստ լինելուց 40 րոպե առաջ հեռացնել փայլաթիթեղը և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ վրան սոուս լցնել: