Ներկայացնում ենք 2 հրաշալի աղցանի բաղադրատոմu, որը կարող եք պատրաuտել Ամանորի uեղանին մատուցելու համար

ԽՈՀԱՆՈՑ

Ներկայացնում ենք 2 հրաշալի աղցանի բաղադրատոմu, որը կարող եք պատրաuտել Ամանորի uեղանին մատուցելու համար:
Աղցան 1

Անհրաժեշտ բաղադրիչներ.
գազար՝ կորեական ձևով՝ 200գ,ծովախեցգետնի ձողիկներ՝ 200գ,պինդ պանիր՝ 100գ, ձու՝ 4 հատ, սխտոր՝ 1 պճեղ, կանաչ սոխ՝ 1 կապ, սամիթ՝ 1 կապ, սև աղացած պղպեղ, մայոնեզ, աղ, Պատրաստման եղանակ.

Կորեական գազարը մանրացնել՝ ձողիկները մի քանի կտորների բաժանելով: Պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Ծովախեցգետնի ձողիկները և եփած ձուն խորանարդաձև կտրատել: Կանաչին մանրացնել, սխտորը ճզմել:
Միացնել բոլոր բաղադրիչները և մայոնեզ ավելացնել, համեմել աղով և պղպեղով: Խառնել և մատուցել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

եփած հավի կրծքամիս, 400գ շամպինյոն, 2 հատ սոխ, 3 հատ եփած ձու, 100գ պինդ պանիր, 0.5 բաժակ աղացած ընկույզ, մայոնեզ, Պատրաստման եղանակ.

Շամպինյոնն ու սոխը կտրատել, առանձին տապակել: Եփած հավի միսը խորանարդիկների կտրատել:Ձուն եփել, անցկացնել քերիչով: Բոլոր բաղադրիչները միացնել խորը աղցանամանի մեջ, ավելացնել

ընկույզը, մայոնեզը: Խառնել: Հարթ ափսեի մեջտեղում բաժակ դնել և շուրջը լցնել աղցանը՝ թեթևակի սեղմելով բաժակին: Հետո զգուշորեն հանել բաժակը և զարդարել աղցանը՝ կանաչիով և զեյթունով:

Բարի ախորժակ:

Оцените статью