Հավի կրծքամսով աղցան…Շատ համեղ և արագ…Առաց մայոնեզի

ԽՈՀԱՆՈՑ

Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 5 րոպե: Եվ համեղ է, և օգտակար:

Ահա թե ինչ է անհրաժեշտ.

100գ կանաչ ոլոռ
100գ հավի կրծքամիս
3 ճյուղ սամիթ
1 թարմ վարունգ
3ճ.գ. թթվասեր
աղ
Պատրաստման եղանակ.

Այս աղցանն ունի ցածր կալորիականություն, ինչը չի կարող չուրախացնել բոլոր նրանց, ովքեր հետևում են իրենց կազմվածքին:

Առաջին հերթին խորանարդաձև կտրատեք հավի կրծքամիսը:
Նույնն էլ կատարեք վարունգի հետ:
Այժմ կտրատեք սամիթը և խառնեք վարունգի

և հավի հետ:
Ավելացրեք ջրքամած կանաչ ոլոռը, ավելացրեք աղն ու թթվասերը:
Ցանկության դեպքում թթվասերը կարելի է փոխարինել բնական յոգուրտով:

Եվ վերջ, հիանալի աղցանը պատրաստ է: Այն արդեն կարելի է մատուցել, բարի ախորժակ…

Оцените статью