Առավոտյան ուշանում էի աշխատանքից, արագ հագնվեցի տանից դուրս եկա․․․Մեկ էլ նկատեցի ավտոբուսում բոլոր կանայք նայում են վրաս ու տարօրինակ ժպտում
Առավոտյան ուշանում էի աշխատանքից, արագ հագնվեցի տանից դուրս եկա․․․Մեկ էլ նկատեցի ավտոբուսում բոլոր կանայք նայում
են վրաս ու տարօրինակ ժպտում։Առավոտյան մի կերպ աչքերս բացեցի, երբ զարթուցիչս արդեն հազարերորդ անգամն էր ահազան-
գում…
Գրո՛ղը տանի, արդեն ժամը 6-ն էր…եթե մեկ անգամ էլ ուշանայի, խոստացել էին, որ այս անգամ հաստատ աշխատավարձիցս կպա-
հեին: Իբր շատ են աշխատավարձ տալիս, մի բան էլ պահելու են ուշանալու համար: Այսպես մրթմրթալով արագ վեր կացա, աթոռին
դրված շորերս արագ ուղղակի «քաշեցի» վրաս, ժամացույցս կապեցի, արագ 5 րոպեում լվացվեցի, ատամներս լվացի, մազերս սան-
րեցի ու սուրճի մասին երազելով արագ դուրս թռա տանից…
Նյարդայնացած գնում եմ, որքան հնարավոր է արագ, մեկ էլ նկատեմ դիմացից եկող աղջիկը ինչ-որ երկար նայեց վրաս, ժպտաց ու
անցավ:
Ա՜յ քեզ բան…
Նորից մտքերով ընկած գնում եմ, նստում եմ ավտոբուս, մեկ էլ մի միջին տար իքի կրակոտ կին չարա ճճի հայացքով նայում է վրաս,
թեթև ժպտում ու ընկերուհու ականջին ինչ-որ բան շշնջում: Ընկեր ուհին նայում է իմ կողմ ու երկուսով հայացքներն արագ թաքց-
նում են։Դե, լա՜վ, սա արդեն չափազանց է… կանայք երբեք ինձ այսպես չէին նայել, առավել ևս չէին քչփչացել իմ մասին ու թաքուն
նայել:
Մտածում եմ, միգուցե չհասցրեցի սափրվել ու կարգին սանրվել, դե հիմա կանայք հավանում են այդպիսի տեսքով տղամարդկանց,
կամ գուցե քնից նոր աթնացած հայա՞ցքս է այդքան գայթակղիչ… դե՜, ես միշտ էլ ինձ գրավիչ եմ համարել, ուղղակի կանայք չեն նկ
ատել այդ գրավչությունը, բայց կարծես ամեն բան փոխվել է…Իջնում եմ ավտոբուսից այնպիսի ինքնագնահատականով, որ երբևէ
չեմ ունեցել: Իսկական մաչոյի պես հպարտ քայլերով առաջ եմ գնում, ու առանց չափազանցնելու ճանապարհին գրեթե ոչ մի կին ա
ռանց ժպիտի չի նայում վրաս, ոմանք էլ այնպես զարմացած են նայում, կարծես կիսաստված են տեսել…
Դե, ես էլ մեկ մազերս եմ ձեռքով ուղղում, մեկ չսա փրված դեմքս շոյում, գայթ ակղիչ հայացք ընդունում… թարս նայում վրաս տարօ-
րինակ նայող մի երկու տղայի… այսպես հասնում եմ աշխատավայր:Մտածում եմ,ճիշտ է ուշացել եմ, բայց տնօրենս կին է, հաստատ
չի դիմանա գայթակղությանս ու չի տուգանի ուշանալու համար:Հեռվից նկա տում եմ,որ դռան մոտ կանգնած ինձ է սպասում: Աստ
ված իմ, երևի պատուհանից տեսել է ինձ ու վազելով իջել ներքև, որ դիմավորի:Հպարտ կեցվածքով մոտենում եմ.
-Բարի լույս, տիկին Աբրահամյան:
-Բարի լույս, Հայկ, կրկին ուշացա՞ր: Ասել էի, չէ՞, որ աշխտավարձիցդ կպահեմ, եթե նորից ուշանաս, — ասաց տիկին Աբրահամյանը,
ինձ համար տարօրինակ ջղային տոնով, — իսկ հիմա արա՛գ անցիր աշխատասենյակ, տաբատիդ «ցեպն» էլ բարձրացրու, էս ի՞նչ է
վիճակդ…
Աստվա՜ծ իմ, հիմա հասկացա ամեն բան… նման խայտառակություն իմ կյանքում դեռ չէր եղել…