Ի՞նչ նամակ գրեց պապիկը ծերանոցից

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ի՞նչ նամակ գրեց պապիկը ծերանոցից

Պապիկը հինգ տարի է, ինչ ծերանոցում էր ապրում։ Նրանով երբեք ոչ ոք չէր հետաքրքրվել։ Չէ՞ որ արդեն, ինչպես ինքն էր ասում, «ոչ ոքի պետք չէր»։ Այո, իսկապես։ Նա նախկինում շատ էր աշխատել ու իր ողջ ունեցածը ծախսել երկու որդիների վրա, ինչպես նաև կուտակել էր մեծ ունեցվածք նրանց համար, իսկ հիմա՞։

Նա ի վերջո, զգալով, որ մոտենում են իր վերջին օրերը, մի նամակ գրեց, որից որդիները պարզապես ապշել էին։

«Սիրելի զավակներ, այո՛, ես պիտանի չէի ձեզ, չէ՞ որ արդեն ոչ մի գումար չէի ստեղծում ու վաստակում, չէ՞ որ արդեն չէի կարող գնել այն, ինչի կարիքը դուք ունեիք։ Սակայն մի բան հասցրել էի գնել։ Այդ մեկ գնումս այն էր, ինչի կարիքը ես ունեի։

Ձեր կարծիքով կհամաձայնեի՞ տեղափոխվել ծերանոց՝ այդքան երկար տարիներ հարստության մեջ ապրելուցս հետո, և ի՞նչ եք կարծում՝ այդքան անհեռատես կլինեի՞, որ ոչինչ խնայած չլինեի ինձ համար՝ տեսնելով ձեր անտարբերությունը։

Ես գնել եմ այս մասնավոր ծերանոցը։ Այո, ես կրկին ապրում էի իմ տանը՝ ձեր՝ ինձ լքելուց հետո։ Եվ հիմա հավանաբար արագ փորձում եք կարդալ՝ հասկանալու, թե որ մեկիդ եմ կտակել սա։ Ոչ մեկիդ, սիրելիներս։ Սա կդառնա յստեղ ամենահավատարիմ աշխատակիցներից մեկինը և անվճար կգործի բոլոր տարեցների համար, ովքեր ձեզ պես զավակներ ունեն»։

Оцените статью