Իմ ամբողջ գեղեցկությունը ժառանգել է ավագ քույրդ, իսկ քեզ վրա նայել անգամ չեմ ուզում,- երեսիս նայելով ասաց մայրս
Իմ ամբողջ գեղեցկությունը ժառանգել է ավագ քույրդ, իսկ քեզ վրա նայել անգամ չեմ ուզում,- երեսիս նայելով ասաց մայրս։Ես մեր
ընտանիքում կրտսեր աղջիկն եմ, հայրս հեռացել է ընտանիքից անմիջապես իմ ծնվելուց հետո, և դա իմ հանդեպ մորս կողմից «ա-
ռանձնահատուկ» վերաբերմունքի պատճառ է դարձել։
Ավագ քույրս իսկական գեղեցկուհի է դարձել, մորս կրկնօ րինակն է։ Նա վառ, շփվող է, տա րբերվող արտաքին ունի, իսկ ես միշտ
նախընտրել եմ ժամանակս անցկացնել տանը, միայնակ, կարդալ կամ մտորել։Մայրս ինձ միշտ օրինակ էր բերում քրոջս և ասում, որ
ես հորս նման եմ․ չեմ կարողանում խնամել ինձ , գրավիչ չեմ և միշտ միայնակ կմնամ։ Ինձ այդ հեռանկարն այնքան էլ չէր վախեց-
նում։
Դպրոցից հետո քույրս չկարողացավ ընդունվել համալ սարան և խանութում աշխատ անքի ընդունվեց։ Շուտով նա հանդ իպեց իր
ապագա ամուսնուն։ Մայրս երեսով էր տալիս, թե որքան հաջողակ է քույրս, հարուստի հետ է ամուսնացել։ Իսկ երբ ասացի, որ նր
անց միության առիթը քրոջս հղիությունն էր, մայրս ասաց, որ հենց այդպես էլ պետք է անել, եթե ուզում ես լավ կյանքով ապրել։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի իմ նախընտրած բաժինը, երրորդ կուրսից կարողացա պայմանավորվել մի բանկի հետ և
այնտեղ պրակտիկայի գնալ։ Համալսարանն ավարտելուց հետո ինձ նույն բանկում աշխատանք տվեցին, սակայն ուրիշ քաղաքի
իրենց մասնաճյուղում։Ես միայն երջանիկ էի դրա համար․ վերջապես հեռացա մորս տանից։
Արդեն մի քանի տարի ոչ մայրս, ոչ քույրս չէին հետաքրքրվում ինձանով,սակայն երեկ մորիցս զանգ ստացա․ նա ասաց, որ քրոջս
ամուսինը լքել է նրան՝ թողնելով միայնակ երկու երեխաների հետ։ Անամոթ քույրս էլ երեխաներին թողել է մորս մոտ և ուրիշ տղա-
մարդու հետ հեռացել։
Մայրս պահանջում էր, որ ես գամ և իրեն օգնեմ կամ երեխաների խնամքի հարցում, կամ գումարով։ Իսկ ես կտրուկ պատասխան
տվեցի, որ երբեք չեմ գնա տուն։Թող ինքը մեծացնի իր գեղեցիկ դստեր գեղեցիկ երեխաներին, իսկ ինձ թող հանգիստ թողնեն։