Սրճարանի տնօրենը հանկարծակի նկատեց, որ երիտասարդ մատուցողուհին ուտում է այցելուների ափսեների մնացորդները. Ահա
թե ինչ արեց նա…Մարիան, մեծանալով ապահովված ընտա նիքում, երբևէ գումարի խնդիր չի ունեցել։ Ավարտելով դպրոցը՝ նա ըն-
դունվեց համալս արան և սովորում էր բարձր առաջադի մությամբ։ Բայց մի օր Մարիայի կյանքում սև գիծ հայտնվեց։
Նրա հայրն, ով ամեն ինչ անում էր իր ընտանիքը պահելու համար, առողջ ական լուրջ խնդ իրներ ունեցավ և ստիպված եղավ որոշ
ժամանակ անկողնուն գամված մնալ։Մարիան հայտ նվեց ֆինանսական վատ դրո ւթյան մեջ․ դասի գնալ էր պետք, ընդմիջումներին
սնվել էր պետք և, իհարկե, ամենաանխուսափելին ուսման վարձը վճարելն էր։ Քանի որ աղջկան մանկուց սովորեցրել էին, որ յուրա-
քանչյուր բարոյական գործ կարելի է անել, եթե գումար է անհրաժեշտ, Մարիան առանց վար անելու փնտրեց և սրճարաններից մե-
կում մատուցողուհու աշխատանք գտ ավ։ Ամեն ինչ շատ լավ էր, մինչև մի օր սրճար անի տնօրենը, տեսախցիկների միջոցով հետև-
ելով սրճարանի աշխատանքին, նկատեց, որ Մարիան հավաքելով այցելուների ուտելիքների մնացորդը, լցնում էր տոպրակի մեջ և
սրճարանի ետնամուտքից դուրս գալիս։
Չուզենալով աշխատակիցների ներկայությամբ աղջկան անհարմար դրության մեջ գցել՝ տնօրենը նրան կանչեց իր աշխատասենյակ
և հարցրեց, թե ու՞ր է տանում ավելացած սննդամթերքը, որը սովորաբար աղբն են նետում։Մարիան պատասխանեց․
«Պարոն, որպեսզի ընդմիջման ժամանակ սնվելու համար գումար չվատնեմ, ես սնվում եմ հաճախորդների թողած սնունդով»։
Տնօրենի լեզուն պապանձվեց, չգիտեր, թե ինչ ասեր աղջկան՝ բացի հավելյալ գումար առաջարկելուց։ Մարիան հրաժարվեց այդ գու-
մարից՝ ասելով, որ չի ուզում պարտքի զգացողություն ունենալ, որ իր աշխ ատած գումարն իրեն լիովին բավ ական է, իսկ այդպես
վարվում է գումար խնայելու համար։Այդ օրվանից ամ իսներ էին անցել։ Մարիան այլևս այդ սրճարանում չէր աշխ ատում, քանի որ
հայրն արդեն ապաքինվել էր և կարողանում էր գումար վաստակել, իսկ աշխատելու կարիք այլևս չկար, փոխարենը պետք էր կենտ-
րոնանալ ուսման վրա։
Մարիայի աշխատանքից հեռանալուց հետո սրճարանի ողջ աշխատակազմը նկատեց, որ անհասկանալի պատճառներով սրճարանի
շրջակայքում շատացել են մուրացկանները, ինչի պատճառով հաճախ լսվում էր այցելուների դժգոհությունը, թե նրանցից վատ հոտ
է գալիս, նրանց տեսնելուց ախորժ ակը փակվում է և այլ վիրավորական բաներ։ Տնօրենն իրավ ունք չուներ վռնդելու մուրացկաննե-
րին, քանի որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում և մարդկ ային տեսանկյունից անխղճ ություն կլիներ, ուստի որոշեց ան-
ձամբ մոտենալ մուրացիկներին և խնդրել որոշակի գումարի դիմաց հեռանալ այդտեղից ու չանհանգստացնել այցելուներին։
Սակայն զարմանքից քար կտրեց,երբ մուրացկաններից մեկն ասեց,որ նրանք գումար խնդրելու համար չեն եկել, այլ փնտրում են այն
աղջկան, ով ամեն օր իրենց տոպրակի մեջ փաթ աթած ուտելիք էր բերում։Տնօրենը միանգ ամից գլխի չընկավ, բայց երբ նկարագրե-
ցին աղջկա արտաքինը, հասկացավ,որ խոսքը Մարիայի մասին է։Տնօրենին ամբողջ գիշեր տանջում էր ոչ թե այն միտքը,որ մուրաց-
կաններին հաց է տվել, այլ այն, որ իրեն ստել է՝ ասելով՝ թե ինքն է ուտում այդ ավելցուկները։
Մի կերպ համբերելով միչև լուսաբաց՝ տնօրենը զանգեց Մարիային և ասաց, որ այժմ ողջ ճշմարտությունը գիտի և ուզում է իմանալ
իրեն ստելու պատճառը։Այն, ինչ ասաց Մարիան, տնօրենին շոկի ենթարկեց։ Պարզվում է, որ այդ ամենը տնօրենից շուտ նկատել էր
սրճարանի մենեջերն ու աղջկան արգելել էր նման բան անել։
Ավելին՝ ասել էր՝ եթե մեկ անգամ էլ տեսնի անտուններին կերակրելիս, կպահի աղջկա աշխատավարձից, քանի որ դա նրան վնաս է
հասցնում և գցում է սրճարանի հեղինակությունը։Այդ պատճառով էլ Մարիան վախեցել էր, որ տնօրենն ավելի խիստ կարձագանքի
և աշխատանքից կազատի։ Սա էր ստելու ողջ պա տճառը։ Տնօրենը հեռախոսն անջատեց և․․․ կռահեք, թե ինչ եղավ։ Մենեջերն իր
այդ բարձրաքիթ վերաբերմունքի և աշխատակցին անհիմն սպառնալու համար աշխատանքից ազատվեց, իսկ հաջորդ օրը Մարիան
կրկին տնօրենից զանգ ստացավ և հրավիրվեց սրճարանում աշխատելու որպես մենեջեր։