Երբ քահանային հարցրեցին, թե արդյոք կարելի՞ է ամուսնանալ չսիրելով, տեսեք թե ինչ պատասխանեց նա

Երբ քահանային հարցրեցին, թե արդյոք կարելի՞ է ամուսնանալ չսիրելով, տեսեք թե ինչ պատասխանեց նա

Հարց. Կարելի՞ է ամուսնանալ չսիրելով, բայց շատ գնահատելով տվյալ անձնավորությանը: Աստված օրհնո՞ւմ է նման միությունը

Պատասխան: Նախ` ոչ ոք չի ամուսնանում սիրելով, բոլորն էլ ամուսնանում են սիրահարվելով, սրանք տարբեր բաներ են: Առհասարակ, կարելի է ամուսնանալ չսիրելով (շատերն այդպես էլ վարվում են), բայց որքանո՞վ արդարացված է, սա էլ հարցի մյուս կողմն է:

Կարելի է ցանկացած մարդու գնահատել, սակայն պարտադիր չէ ամուսնանալ, եթե վստահ չես զգացմունք կա՞ թե` ոչ: Ամուսնության հարցում մենք միշտ նույն սխալն ենք թույլ տալիս. նախքան որոշելը, թե ո՞ւմ հետ ամուսնանանք, շատ կարևոր է հասկանալ, թե ես պատրա՞ստ եմ ամուսնանալ, կամ` ինձ պե՞տք է ամուսնանալ. սա ավելի կարևոր հարց է, քան թե ո՞ւմ հետ ամուսնանալ:

Դրանից հետո, միայն, պարզ կլինի թե ո՞ւմ հետ ամուսնանալ: Հաճախ մենք սխալ ընտրություն ենք անում ոչ թե նրա համար, որ մարդկանց լավ չենք կարողանում ճանաչել, կամ որ սեր չկա, այլ այն պատճառով, որ ինքներս մեզ չենք տալիս առաջին և ամենակարևոր հարցը` ես պատրա՞ստ եմ ամուսնության: Ցանկացած ընտանիք ամուր է, եթե կա սեր: Աստված օրհնում է յուրաքանչյուր մարդկանց և իրենց որոշումը` միասին ապրելու: Աստծո օրհնության նպատակն այն է, որ զույգերը ընտանիք կազմեն և ապրեն սիրով ու երջանիկ:

Աստծո օրհնությունն Աստծո սերն է: Եվ եթե մենք ի սկզբանե մերժում ենք այդ սերը, ապա մերժում ենք նաև օրհնությունը: Հետևաբար, մարդկային տրամաբանությամբ, կարելի է ամուսնանալ չսիրելով, սակայն ես խորհուրդ

չեմ տա նման որոշում կայացնել: Քանի որ ամուսնության նպատակը պարզապես ինչ որ մեկի հետ ապրելը չէ` նույնիսկ, եթե նրան գնահատում ես, այլ` ընտանիք կազմելը: Իսկ ընտանիքը կառուցվում է սիրով և Աստծո օրհնությամբ:

Оцените статью