Նոր փոփոխություն դպրոցական արձակուրդների վերաբերյալ

Նոր փոփոխություն դպրոցական արձակուրդների վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության հունվարի 5-ի նիստում հայտնեց, որ Հայաստանում գրիպի նոր տեսակով հոսպիտալացվել է 595 քաղաքացի, 95%-ը՝ մինչև 18 տարեկան։ «Գիտենք, որ գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, և փոխանցողները նրանք են։ Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է, դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդներով։ Եվ հույս ունենք, որ այս

կայունացման արդյունքում նաև որոշակի նվազման տեմպ կգրանցնեք»,- ընդգծեց նախարարը։ Նշենք, որ, ըստ ԿԳՄՍՆ որոշման, 3-12-րդ դասարաններում սովորողների դասերը կվերսկսվեն հունվարի 10-ից, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կտևի մինչև հունվարի 23-ը ներառյալ։ Factor.am-ը ԿԳՄՍՆ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով սուր շնչառական վարակների տարածումը հենց դպրոցականների շրջանում՝ հնարավո՞ր է արձակուրդները երկարաձգվեն: «Դեռևս նոր որոշում չկա, ինչպես ուսումնական

պլանը հաստատված է, այդպես է լինելու»,- ասաց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղարը։ Հավելենք նաև, որ, ըստ Ավանեսյանի, գրիպի դեմ պատվաստումը արդյունավետ է, որի արդյունքում հնարավոր է խուսափել

հիվանդանալուց և ծանր ընթացքից։ Նախարարի խոսքով՝ սուր շնչառական վարակի դեմ պատվաստումը չի կարող խոչընդոտել կորոնավիրուսի դեմ պատվաստումներին։

Оцените статью