Տնտեսելը երբեք ավելորդ չի լինի․․․ ինչպես եմ 1 շիշ ձեթը օգտագործում 3 ամիս
Սովորեցնում եմ, թե ինչպես կարելի է խնայողաբար օգտագործել ձեթը։ 1 շիշ ձեթը բավականացնում է 3 ամսվա, թեպետ մեր ընտանիքը բաղկացած է 4 հոգուց։
Իսկ լավ ձեթը բավականին թանկ արժի, ու հիմա այնպիսի ժամանակներ են, որ ընտանիքների մեծամասնությունը ստիպված է լինում խնայել։ Այնպես որ համոզված ենք, որ մեր հնարքը ձեզ դուր կգա ու կօգնի գումար տնտեսել։
Այպիսով, պատմում եմ, թե ինչպես խնայողաբար օգտագործել ձեթը․
Հենց որ ձեթի նոր շիշ եք գնում, մի բացեք այն։ Կափարիչի տակ գտնվում է ահա այսպիսի փական․
Սովորաբար այն բոլորը հանում են ու գցում աղբը։ Ես նույնպես նախկինում այսպես էի անում, իսկ հետո մի քանի օրից հայտնաբերում էի, որ այն արդեն վերջացել է։
Ինչ եմ անում հիմա․ թողնում եմ փականը նույն վիճակում։ Իսկ մեջտեղի հատվածում փոքրիկ անցք եմ անում։ Իսկ ահա օղակը, որից պետք է քաշել, կարող եք կտրել։
Ձեթը շատ խնայողաբար է օգտագործվում, քանի որ բարակ շիթով է գալիս։
Նաև խորհուրդ եմ տալիս կիրառել սիլիկոնե վրձին․ այն հիանալի է բաշխում ձեթը տապակի մակերեսին։
Բացի այդ, մթերք տապակելիս շատ ձեթ օգտագործելը վնասակար է․ ցանկալի է նախընտրություն տալ շոգեխաշելուն, ջեռոցում կամ էլ գոլորշու վրա եփելուն ։
Ահա խնայելու այսպիսի հնարքներ գիտեմ։ Դուք էլ կիսվեք ձեր խորամանկություններով։