Գուցե դժբախտությունը լավ դպրոց է, բայց երջանկությունն է այն համալսարանը, որ կրթում է մարդու հոգին. Ալեքսանդր Պուշկինի՝ սիրտը տակնուվրա անող 15 մտքերը
Ալեքսանդր Պուշկինը հանճարեղ գրող է, ում մտքերն ուղղակի չեն կարող անտարբեր թողնել։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 15 մտքերին, որոնք տակնուվրա կանեն սիրտն ու հոգին։
1. Թշվառ է այն մարդն, ում խիղճը մաքուր չէ:
2. Խիղճը ճանկերով հրեշ է, որը քերում է սիրտը:
3. Այն լավն, ինչ եղել է մի ժամանակ, նորից չի կրկնվի:
4. Բոլոր կանայք չքնաղ են, բայց նրանց ավելի է գեղեցկացնում տղամարդու սերը:
5. Երիտասարդությունը ամենահզոր հրաշագործն է:
6. Որքան քիչ ենք սիրում կանանց, այդքան շատ են նրանք սիրում մեզ, ու այդքան արագ ենք նրանց կործանում գայթակղության ցանցերով:
7. Ծերության շեմին կյանքն այնքան գարշելի է դառնում:
8. Ուրիշի բերանին կոճակ չես կարող կարել:
9. Գուցե դժբախտությունը լավ դպրոց է, բայց երջանկությունն է այն համալսարանը, որ կրթում է մարդու հոգին։
10. Մի՛ թող ընթրիքին այն, ինչ կարող ես ուտել ճաշին:
11. Նա, ով ապրել ու խորհել է, չի կարող հոգու խորքում մարդկանց չքննադատել:
12. Նույնիսկ առանց ապացույցների չարախոսությունը թողնում է գրեթե հավերժական հետքեր։
13. Ընթերցանություն․ ահա լավագույն ուսումը: Մեծ մարդկանց մտքերին հետևելը ամենահետաքրքրական գիտությունն է։
14. Նախկիների հանդեպ անհարգալից վերաբերմունքը անբարոյականության առաջին հատկանիշն է։
15. Միտքը մեծ բան է: Էլ ի՞նչն է մարդու մեծությունը, եթե ոչ միտքը։