Ինքնուս եղեք և մի սպասեք, որ կյանքը ձեզ սովորեցնի. Ամենաբարի ծաղրածու Յուրի Նիկուլինի 14 լավագույն մտքերը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինքնուս եղեք և մի սպասեք, որ կյանքը ձեզ սովորեցնի. Ամենաբարի ծաղրածու Յուրի Նիկուլինի 14 լավագույն մտքերը

Շատ երկրպագուների հիշողության մեջ նա ապրում է ոչ միայն որպես հանճարեղ դերասան և ծաղրածու, այլ նաև որպես չափից շատ բարի սրտով մարդ։

Կատակերգությունը շատ լուրջ գործ է։Իմ ժամանակահատվածը ես կարողացել եմ խաղալ, իսկ հիմա ընթանում է լրացուցիչ ժամանակը։«Կրկես» բառի իմաստը մանուկ հասակից ինձ համար հասկանալի էր և իրական։Որպես կանոն, թանգարանները ստեղծվում են ինչ-որ մեկի մահանալուց հետո։ Իմ թանգարանը պատրաստ է։ Եվ կարծես արդեն մահանալ էլ պետք չէ։Ի՞նչ է դժբախտությունը։ Իմ կարծիքով ամենահարազատ մարդկանց կորուստն է։Փորձեք երջանկացնել թեկուզ մեկ հոգու, և երկրագնդի վրա բոլորը երջանիկ կլինեն։Ես սիրում եմ սովորեցնել մարդկանց և ընդունել այն լավը, որը բնորոշ է նրանց։ Սակայն ամենահզոր ազդեցությունն ինձ վրա ունեցել են մայրս և հայրս։Ինձ շատ հաճելի կլինի, եթե իմ մասին ասեն, որ նա եղել է շատ բարի մարդ։ Սա չի նշանակում, որ ես միշտ բարի եմ եղել, սակայն բարությունը միշտ առաջին տեղում է։Ես խիզախ չեմ եղել և հաճախ եմ վախեր

ունեցել։ Այն արտահայտվել է տարբեր ձևերով։ Ոմանց մոտ այն արտահայտվում է հիստերիաների տեսքով, իսկ այլոց մոտ էլ՝ շատ հանգիստ։Ես գոհանում էի, երբ մարդկանց մոտ ծիծաղ էի առաջացնում։ Երբ ծիծաղում են բարի ծիծաղով, բարությամբ վարակում են նաև այլ մարդկանց։ Այսպիսի

ծիծաղից հետո մթնոլորտն այլ է դառնում։Երբեմն որոշ բաներ թողնում են վաղվան և սարսափով մտածում, որ վաղը գալու է մի քանի ժամից։Ծիծաղ լսելը ուրախություն է, ծիծաղ առաջացնելը՝ հպարտություն ինձ համար։Եթե լավ տրամադրություն ունես, ապա շատ բարի գործեր կարող ես անել։Ինքնուս եղեք և մի սպասեք, որ կյանքը ձեզ սովորեցնի։

Оцените статью